Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Ինչպե՞ս արդյունավետ պայքարել կոլոռեկտալ քաղցկեղի դեմ

Կոլոռեկտալ քաղցկեղով զբաղվող տարբեր մասնագետներին մեկ տեղում համախմբել էր ուռուցքի այս տեսակին նվիրված միջազգային գիտա-պրակտիկ սեմինարը: Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղը իր տարածվածությամբ 3-4-րդ տեղերում է: 60% դեպքերում հիվանդները դիմում են բժշկի, երբ արդեն հիվանդությունը 4-րդ փուլում է, առկա են մետաստազներ լյարդում ու թոքերում. «Այս վիճակագրությունը առավել կարևոր է դարձնում Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի բուժման նորագույն մոտեցումների ներդրումը, որպեսզի կարողանանք երկարացնել պացիենտների կյանքի տևողությունը ու բարձրացնենք նրանք կյանքի որակը: Հենց դրան է ուղղված միջազգային գիտա-պրակտիկ սեմինարը»,- ասում է Էրեբունի ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, Երևանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը, ով նախաձեռնել էր միջոցառումը:

Էրեբունի ԲԿ-ի ու Դավիդյանց Լաբորատորիաների աջակցությամբկազմակերպված միջոցառման ներկա էին ոչ միայն հայ բժիշկներ, այլև միջազգային որակի հեղինակավոր մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանհից ովքեր իրենց փորձն էին բերել Հայաստան, ու 2 օր շարունակ հայ կոլեգաների հետ ակտիվ քննարկումներ ծավալեցին ու պրակտիկ դեպքերով կիսվեսին:

Սանկտ Պետերբուրգից հայտնի պրոֆեսոր, ուռուցքաբան Տատյանա Սեմիգլազովան շատ է կարևորում նման միջոցառումների անցկացումն ու փորձի փոխանակումը տարբեր նեղ մասնագիտացումներ ունեցող բժիշկների միջև.

Հայկուհի Կարապետովնան հավաքել է միջդիսցիպլինար թիմի, ու մենք այսօր քննարկելու ենք կոլոռեկտալ ուռուցքների դիագնոստիկայի ուարդյունավետ բուժման մեթոդները: Օրինակ իմունոթերապիան, քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան հնարավորություն են տալիս հասնել շատ մեծ արդյունքների ու վերահսկել պացիենտներիվիճակը, որպեսզի մեր պացիենտները ապրեն առավել երկար ու լիարժեք կյանքով:

Միջոցառմանը առանցքային ելույթ ուղեցողներից էր նաև ՌԴ ԱՆ Պետրովի անվան ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի ամենահայտնի վիրաբույժներից Ալեքսեյ Կարաչունը, ով գաստրոինտեստինալ քաղցկեղների լապարասկոպիկ բուժման հիմնադիրներից մեկն է ՌԴ-ում:

Նա հայ կոլեգաներին ներկայացրեց կոլոռեկտալ քաղցկեղը լապարասկոպիկ եղանակով վիրահատելու կարևորությունը ու նրբությունները: Այս մեթոդը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կատարել լիմֆատիկ հանգույցների հեռացումը. «Մեր գլխավոր խնդիրն է ապահովել պացիենտի անվտանգությունը վիրահատական սեղանին ու հեռացնել ախտահարված հյուվածքների ճիշտ ծավալ, եթե մենք դա կարողանում ենք անել՝ ապահովելով նվազագույն տրավմատիկ միջամտություն, նվազագույն ցավ ու արագ վերադարձ առօրյա կյանքին, ինչո՞ւ չանել այդ եղանակով»,- շեշտեց նա՝ կոչ անելով հայ կոլեգաներին իրենց պրակտիկայում առավել ակտիվ կիրառել այս մեթոդը:

Մոլեկուլյար գենետիկ Եվգենի Իմյանիտովն էլ անդրադարձավ մոլեկուլյար գենետիկայի դիագնոստիկ հնարավորություններին, որոնք այսօր կիրառվում են պրակտիկ բժշկության մեջ. «Նախ նշեմ, որ քաղցկեղների 3%-ի պատճառը գենետիկան է, հետևաբար պետք է կարողանալ նման դեպքերը հայտնաբերել ու վերահսկողության տակ պահել այդ պացիենտներին, որպեսզի կարողանանք կանխել նրանց մահը: Մյուս կարևոր հանգամանքը, որ տալիս է մոլեկուլյար գենետիկան, այն է, որ փոխոխված գեները հայտնաբերելը թույլ է տալիս առավել արդյունավետ ու անհատականացված թիրախային բուժում նշանակել պացիենտին»:

Միջոցառման ընթացքում իրենց մոտեցումներով ու կոլոռեկտալ քաղցկեղի բուժման հարցում ունեցած արդյունքներով կիսվեցին նաև հայ մասնագետները:

Դավիդյանց լաբորատորիաների տնօրեն Աշոտ Դավիդյանցը նկատեց, որ քաղցկեղի տարբեր տեսակներին վերաբերող նման միջոցառումների կազմակերպումը Հայկուհի Գյոկչյանի ու Էրեբունի բժշկական կենտրոնի հետ, օտարազգի լուրջ մասնագետների հրավիրումը արդեն տալիս է իր պտուղները. «Անցյալ տարի էլ կրծքագեղձին վերաբերող նման միջոցառում էինք նախաձեռնել: Արդյունքում հայ բժիշկները սկսում են իրար ավելի լավ ճանաչել ու համահունչ աշխատել՝ հիմնվելով ապացուցողական բժշկության վրա, ինչից շահում է պացիենտը»:

Հայկուհի Գյոկչյանն էլ ՀՀ-ում որպես կարևոր դրական դինամիկա՝ շեշտադրեց այն հանգամանքը, որ Հայաստանում ավելանում են և լաբորատոր և բժշկական կենտրոնները, ովքեր ամեն ինչ անում են ուռուցքաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչպես Էրեբունի ԲԿ-ն, որը և ֆինանսական ներդրումներ է անում և իր մասնագետներին վերապատրաստում ուռուցքների բուժման առավել շոշափելի արդյունքների համար: Հաջորդ տարվա պլաններում թոքի քաղցկեղին վերաբերող նույնօրինակ միջոցառման նախաձեռնումն է: