«Արսենալ»-ը «Միլան»-ին չի վաճառի իր ֆուտբոլիստին
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի վերադարձը Իտալիա՝ չի կայանա։ Այս մասին տեղեկացնում է Sky Italia-ն և նշում, որ լոնդոնյան ակումբը հրաժարվել է վաճառել իր ֆուտբոլիստին «Միլան»-ին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միլանյան ակումբը ցանկանում է գնել Տորեյրային, որի համար կառաջարկի Ֆրանկ Կեսսիեյին ու գումար։
Հիշեցնենք, որ Տորեյրան հենց Իտալիայից է տեղափոխվել Լոնդոն։