Կրակոցներ Ֆիլադելֆիայում․ կա 1 զոհ և 7 վիրավոր
Ֆիլադելֆիայում ավարտական երեկույթի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել ներկաների վրա: Մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել, որոնցից չորսն անչափահասներ են: Սրահում, որտեղ հնչել են կրակոցները, այդ պահին 60 մարդ է եղել:
Կասկածյալին դեպքից հետո հաջողվել է փախուստի դիմել: Դա Ֆիլադելֆիայում այս հանգստյան օրերին տեղի ունեցած նմանատիպ դեպքերից մեկն է:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի քանի հարձակում ևս եղել էր անցած մի քանի օրերին, ինչի հետևանքով շուրջ 20 մարդ է տուժել: