Ֆալկաոն խոսել է Կավանիի «ՊՍԺ»-տրանսֆերի մասին
«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն խոսել է Էդինսոն Կավանիի հնարավոր «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Ինձ համար Էդինսոնը թոփ հարձակվող է։ ՊՍԺ-ում նա խփում է բազմաթիվ գոլեր։ Եվ որտեղ էլ նա տեղափոխվի, նորից շարունակելու է խփել շատ գոլեր»։
Ընդգծենք, որ ըստ իսպանական սպորտային կայքերի՝ մադրիդյան թիմը ցանկանում է գնել Կավանիին։