Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել է
Վազող տողեր

«Ասել են՝ տղա ունես, սիրուն աղջիկ ունես...». գործարանի սեփականատիրոջը սպառնացել են ատրճանակով (վիդեո, ֆոտո)

«Շիրինշին» ՍՊ ընկերության /նախկին անվանումը «Շինֆորում» ՍՊԸ նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց գործարանը և վերականգնել իրենց աշխատանքը:

Նրանք փակել են գործարանի մուտքը: «Շինֆորում» ՍՊԸ նախկին տնօրեն Տիգրան Գասպարյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ պարտքերի պատճառով չի կարողացել միայնակ գործարկել իր գործարանը: Նա 2017-ի աշնանը սկսել է համագործարկցել ոմն Արկադի Շիրինյանի (Խալաստոյ մանկանվամբ) հետ, ով, Տիգրան Գասպարյանի խոսքով, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից է:

Վերջինս խոստացել է ներդրում անել, այնուհետև ներդրումը փոխարինվել է փոխառության, իսկ 2018-ի ապրիլի 18-ին, հեղափոխության հենց սկզբնական շրջանում, սեփականացրել է գործարանը, այն վերանվանել «Շիրինշին» ՍՊԸ և տնօրեն նշանակել գործարանի նախկին իրավաբանին՝ Արթուր Արմենակյանին:

Սակայն, ինչպես Տիգրան Գասպարյանը, այնպես էլ գործարանի նախկին՝ 130 աշխատակիցները, վստահեցնում են, որ Շիրինյանը գործարանին տիրացել է խաբեությամբ և բռնի ուժով:

«Ինձ Արթուր Արմենակյանը դեռ էն ժամանակ զգուշացնում էր, որ գործարանն ուզում են ձեռքիցս վերցնել, բայց չէի լսում: Ինքն էր ինձ առաջարկում, որ ծախեմ ու գումարը վերցնեմ: Հիմա ինքն ա ծախվել ու տնօրեն դարձել»,- ասում է գործարանի նախկին ղեկավարը:

 Աշխատակիցներն էլ վստահեցնում են, որ սպառնալիքներ են եղել:

«Էդ մարդուն իրա տղով, աղջկանով, կնկանով են վախեցրել, որ զավոդը ձեռքից առել են»,-մեզ հետ զրույցում ասում է Նորագյուղի բնակչուհի տիկին Գայանեն, ում ամուսինն ու որդին գործարանում են աշխատել:

Աշխատակիցները պատմում են, որ 50% համասեփականատիրոջն են ընտանիքով վախեցրել.

«Ասել են՝ տղա ունես, սիրուն աղջիկ ունես....»,-պատմում են մեր զրուցակիցները:

Վերջիններս կաթվածահար են արել գործարանի աշխատանքը և նշում են, որ չեն լքի տարածքը, մինչև չկատարեն իրենց պահանջները: