Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Վազող տողեր

Թուրք-ամերիկյան առճակատումը խոսքից անցում կատարեց գործի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները Թուրքիա կհասնեն հուլիսին եւ դրանով ռուսական սպառազինությունների հետ կապված հարցը այլևս քննարկման ենթակա չէ։

Միացյալ Նահանգները չափազանց դժգոհ է այս ամենից, ու գրեթե ամենշաբաթյա ռեժիմով վերջնագրեր ու զգուշացումներ են ուղղվում Վաշինգտոնից Անկարա։ Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Արիզոնա նահանգի «Լյուկ» ռազմաբազայում ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչների շահագործման ուսուցում անցնող թուրք օդաչուների ուսուցման գործընթացը կասեցվել է, և հրահանգ է իջեցվել, որ թուրք օդաչուները պետք է մինչև օգոստոսի սկիզբ լքեն ԱՄՆ տարածքը։

Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանն էլ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին ժամանակ է տվել վերանայել ռուսական սպառազինությունների գնման հարցը մինչև հուլիսի 26-ը, այլապես Թուրքիան կհանվի F-35-ի համատեղ արտադրման միջազգային նախագծից։ Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում», և Լեհաստանն արդեն ուրախացել է, որ եթե Թուրքիային հանեն ցուցակից, ապա իր հասանելիքը ավելի շուտ կարող է ստանալ։ Եվ ահա, Միացյալ Նահանգները կարծես թե անցնում է խոսքից գործի, և առաջին լուրջ հարվածն է հասցնում իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիային։ Այսպես, նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու օրինագծին։

Օրինագիծը կրում է «Մտահոգություններ ԱՄՆ-Թուրքիա դաշինքի վերաբերյալ» անվանումը։ Այն առաջարկում է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» կամ CAATSA օրենքի շրջանակներում սկսել սանկցիաներ կիրառել ընդդեմ Անկարայի, եթե վերջինս չհրաժարվի ռուսական սպառազինություններ ձեռք բերելուց։ Օրինագիծը նույնիսկ առաջարկում է վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Foreign Policy հանդեսը գրում է, որ Պենտագոնը նույնիսկ բանակցություններ է սկսել Անկարայի հետ՝ F-35 կործանիչների համար վերջինիս վճարած կանխավճարը հետ վերադարձնելու մասին։

Դժվար է ասել, թե այս առճակատումը ինչ ընթացք կստանա։ Ակնհայտ է, որ այսօրվա Թուրքիան անցյալ դարասկզբի Թուրքիան չէ, և ԱՄՆ-ն գործ ունի լուրջ պետության հետ և որքան որ Անկարան է կախված Վաշինգտոնից, նույնքան էլ Վաշինգտոնը՝ Անկարայից։ Եթե բանը հասնի Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության վերանայմանը, ապա Անկարան կօգտագործի իր «ծանր հրետանին» ու կդնի ՆԱՏՕ-ական զորքերն իր «Ինջիրլիքի» ռազմակայանից դուրս բերման հարցը, ինչը էականորեն կթուլացնի ԱՄՆ դիրքերը Մերձավոր արևելքում։ Առճակատումն իր հերթին կբերի Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների սերտացմանը։

Կգնա՞ արդյոք ԱՄՆ-ն նման շիկացման՝ դժվար է ասել, սակայն Էրդողանը, կարծես թե, հասկացել է, որ կարող է շանտաժով հասնել իր ուզածին՝ նույնիսկ ԱՄՆ-ի պարագայում։

NEWSPRESS.am