Քննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Վազող տողեր

Իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ՝ ԱՆՇՈՒՔ ՀՐԱԺԵՇՏ

Այսօր Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը վերջինն էր այս Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնավարման օրոք: Խորհրդի նիստի արդյունքում հրապարակված համատեղ մամուլի հայտարարությունից պարզ է դառնում, որ.

1. Արդեն մեկ տարի ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դեռ չի թևակոխել կատարման փուլ, և այդ մասին իմ ահազանգերն ու քննադատությունը ավելի քան տեղին են:

2. Փաշինյանի վերջին Բրյուսելյան այցից հետո իշխանությունները մատի քարոզչական փաթաթան սարքեցին Յունկերի միտքը, թե “տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են” և Հայաստանն արդեն պատրաստ է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, մատուցելով դա որպես վարչապետի այցի կարևորագույն ձեռքբերում: Սակայն այսօր ընդունված փաստաթղթում ընդամենն ընդգծվում է, որ կողմերը «պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն»: Այսինքն այս հարցով ևս իշխանափոխությունից հետո որևէ շոշափելի աջաընթաց իրականում չկա, և իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց:

3. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղ գտած գնահատականները մաքսիմալ անատամ էին և ոչինչ չասող: Զարմանալի է, որ Սիրիական խնդրին վերաբերող անդրադարձը մոտ երեք անգամ ավելին է իր ծավալով, քան Արցախին վերաբերող հատվածը:

4. ԵՄ-ից ակնկալվող աջակցության ծավալը 2017-2020 թթ համար կավելանա ընդամենը 25 մլն եվրոյով: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի առաջին Բրյուսելյան այցի ընթացքում արտահայտված մուննաթի և կշտամբանքի, ԵՄ-ն կրկին փաստում է, որ ֆինանսավորում է ռեֆորմներ, այլ ոչ թե հեղափոխություններ:

5. ԵՄ-ն կրկին շեշտեց, որ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը պետք է իրականացվեն Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Ամփոփելով, ապագայի համար ուզում եմ կարևորել երեք հանգամանք՝

ա. Եվրոպական Միության հաջորդ ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի սույն թվականի նոյեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, և մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ:

բ. Արևելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռևս չունի վերջնական ձևավորված պատկերացումներ, և Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադորւմներ անի հենց Հայաստան-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:

գ. 2020 թվականին ավարտվում է Հայաստան-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, և արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:

Կունենա՞ այս իշխանությունը բավարար գիտելիք, կամք և փորձառություն այս ամենն անելու համար»: