Միրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Վազող տողեր

ՏԻՄ ընտրությունները քաղաքականապես կկապիտալացվե՞ն

Ներքաղաքական թոփ թեման շարունակում է մնալ Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները։ Չնայած Փաշինյանն անձամբ ու ողջ թիմով ջանք ու եռանդ չխնայեց, սակայն հաղթեց ոչ իր թեկնածուն՝ ի դեմս գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի, ով հանդիսանում է ԲՀԿ ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալը։ Ընդ որում, ինչը չափազանց հետաքրքրական է, Գևորգյանը հաղթեց 409 ձայնի առավելությամբ։

Փաշինյանի թեկնածուն Գրիգոր Գուլյանն էր։ Մասնագիտական ու քաղաքագիտական կարծիքների, վերլուծությունների պակաս առաջիկա օրերին չի զգացվի։ Սա միանշանակ է։ Օգտվելով առիթից, փորձենք մենք էլ ամփոփել տեղի ունեցածը, նաև կատարելով քաղաքական կապիտալիզացիա։ Հարցին նայենք ավելի լայն հայացքով։ Բավական հետաքրքիր է այն, որ ոչ միայն Աբովյանում Փաշինյանի թիմը չկարողացավ հաղթել, այլ նաև Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում և Շիրակի մարզի Սպանդարյանում։ Սպանդարյանի դեպքը մի քիչ նույնիսկ կուրիոզային էր, քանի որ իշխող ուժի «սիրելին» ութերորդ դասարանի կրթություն ուներ ու երկու անգամ մնացել էր նույն դասարանում՝ ինչպես գրում է հայաստանյան մեդիան։

Մեկ տարի առաջ այս օրերին դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ Փաշինյանը որևէ համայնքում կարող է ձախողվել, քանի որ մեկ տարի առաջ այս օրերին իշխանափոխական ոգևորությունն իր պիկի վրա էր, ու Փաշինյանի խոսքը հավասարազոր էր «աստվածաշնչական ճշմարտության»։ Մինչդեռ այսօր արդեն պարզ է դառնում, որ այդ ոգևորությունը ֆեյսբուքից ու սոցցանցերից դուրս կամաց-կամաց հանգչում է։ Ավելին, հանգել է արդեն ահագին։ Սա լուրջ ազդակ պետք է լինի Փաշինյանի ու նրա թիմի համար, որովհետև հասարակ հայաստանցին սպասում է գործի, իր կյանքի ռեալ բարելավման, տրված խոստումների կատարման, որոնք նա կզգա իր սառնարանի ու դրամապանակի պարունակության ավելացումից և ոչ թե լոզունգներից, ժպիտներից ու լայվերից։

«Գործ, ոչ թե խոսք» ասում է հին լատինական ասացվածքը, իսկ Փաշինյանի իշխանության պարագայում կարծես թե այս ասացվածքը հակառակ ծայրից պերեֆրազ է արվել «Խոսք, ոչ թե գործի»։

Ուստիև, առաջին արձանագրումը հետևյալն է՝ սա ոչ միայն այլ քաղաքական ուժի հաղթանակն է, այլ Փաշինյանի թիմի պարտությունը։ Ընդ որում, որպես իշխող ուժ, որը տիրապետում է բոլոր, ներառյալ ուժային կառույցների հանդեպ եղած լծակներին, իշխող թիմը և նրա ղեկավարը այլևս չի կարող նույնիսկ նվազագույն կասկած հայտնել ընտրությունների լեգիտիմության հանդեպ, քանի որ արդեն ոչ թե քաղաքական փոքրամասնության ձայն է իր ձայնը լինելու, այլ կայուն ու պատասխանատու մեծամասնության, ու կասկած հայտնելուց հետո հենց առաջին պատասխանողն էլ իրենք են լինելու։ Այսինքն, երկրորդ արձանագրումը կատարելով, անհնար է գոնե որակական առումով կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմության հարցը։

Իհարկե, իշխող թիմը ստեղծված իրավիճակից կարող է դիվիդենտներ քաղել, ասելով, որ իրենք ապահովել են օրինական ընտրություններ այն կարգի, որ նույնիսկ պարտությունը իրենց համար նորմալ է՝ հանուն ընտրական համակարգի կայացման։ Սա դրական ֆակտոր կարող է դառնալ արտաքին, հատկապես արևմտյան թևի գործընկերների մոտ՝ իշխանության ընկալման առումով։ Ռուսական կամ պոստսովետական էլիտան էլ սա կարող է գնահատել որպես ժեստ՝ ուղղված Լուկաշենկոյի մտերիմ ու ռուսների համար ընդգծված դրական ֆոնով ընկալվող Գագիկ Ծառուկյանին ու ռուսականությանը։

Այսպիսով, արձանագրենք նաեւ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների երրորդ՝ արտաքին ճակատային հարցերը։ Մնում է միայն այն հարցը, թե այս ամբողջը կկարողանա՞ արդյոք Փաշինյանը կալիտալիզացնել ու ճիշտ փաթեթավորմամբ մատուցել հասցեատերերին։

NEWSPRESS.am