Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ Էրդողան
Քաղաքականություն

Լոռու մարզպետի կենսագրության «ջնջված» էջերն ու ճակատի դաջվածքը. վերջը` քաղաքական աղբանոցն է

Դեռ 6 ամիս էր, ինչ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնի էր անցել ու արդեն հասցրել էր քննադատությունների արժանանալ՝ իր թերացումների ու սխալ աշխատանքի համար: Թեև, նրա պարագայում, սխալ աշխատանք ասվածը հարաբերական է, քանի որ նա ընդհանրապես չի պատկերացնում, թե որտեղ է և ինչ գործառույթներ են իրեն վերապահված՝ որպես մարզպետ...

Համենայն դեպս, դեռ այն ժամանակ, Անդրեյ Ղուկասյանի հարցազրույցներից մեկը, ցույց տվեց, որ նա իր տեղում չէ: Այդ հարցազրույցի ժամանակ կատարած ու չկատարած աշխատանքների մասին հարցերին պատասխանելիս՝ այնպիսի տպավորություն էր, որ Ղուկասյանն իրավապահ մարմին է ու պատմում է, թե ում դատի տվեց, ով ումից ինչքան տարավ ու ում պատժեց... ո՛չ մի խոսք գյուղատնտեսությունից, վար ու ցանքսից և ընդհանրապես, մարզի տնտեսական խնդիրներից: Իսկ կրթական համակարգի մասին խոսելիս, նա անդրադառնում էր ո՛չ թե կրթական խնդիրներին, այլ նրան, թե որ տնօրենը, ում ինչքանով աշխատանքի ընդունեց և էլի նման կեղտոտ գործարքներ արեց... 

Մյուս կողմից էլ, ըստ շրջանառվող լուրերի, ավելի ուշ Անդրեյ Ղուկասյանն ինքն է տեռորի ենթարկել ու ճնշումներ գործադրել տնօրենների վրա, թեև ինքը դա անվանում է ո՛չ թե տեռոր, այլ վերահսկում...

Ինչևէ... Երևի ատամնաբույժ Ղուկասյան Անդրեյին պետք էր մարզպետ դառնալ ո՛չ թե մարզը զարգացնելու, այլ զուտ նրա համար, որ իր տակ աթոռ ունենար, որպեսզի հանգիստ կարողանար մատ թափ տալ սրա ու նրա վրա, խաղալիքն իր ձեռքից խլած երեխայի չարախնդությամբ հիշեցնի, որ արդեն իրենն է իշխանությունն ու ճնշումներ գործադրի, իսկ թերություններն էլ իր ճակատին բացեիբաց ասողին սպառնա դատարանով...

Պատահական չէր, որ իրեն դեռ երեխայի կարգավիճակում զգացող ու մանկական չարաճճիություններ անող Անդրեյը, այսօր իր արշինով չափեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին՝ Գագիկ Ծառուկյանին, նրան անվանելով լավ խաղաղալիք ունեցող երեխա, որի հետ բոլորը ընկերություն են անում խաղալիքը խլելու համար։

Սա է Լոռու չափահաս մարզպետ Ղուկասյանի տրամաբանությունն ու մտահորիզոնը, քանի որ նա ինքը տարիներ շարունակ վազել է խաղալիքների հետևից՝ ուրանալով իր ես-ն ու մնալով անչափահասության շրջանում։

Այսօր փորձելով ցեխ շպրտել կայացած ու տարիների համբավ ունեցող կուսակցության և նրա նախագահի վրա, միայն իր պացիենտների շրջանում հայտնի նախկին ատամնաբույժը ստիպեց դարձյալ էքսկուրս կատարել իր անցած ճանապարհի վրայով։

Ղուկասյանի կենսագրության պաշտոնական տարբերակում նրա քաղաքական գործունեությունն սկսվում է 2017 թվականից: Ըստ այդ պաշտոնականի՝ նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում:

Բայց այստեղ այնքան էլ բախտը չի բերել, իսկ իշխանափոխությունից հետո, կամ ինչպես իմքայլականերն են սիրում ասել՝ «թավշյա, սիրո ու հանդուրժողականության ոչ բռնի հեղափոխությունից» հետո, Ղուկասյանը սիրով ներխուժում է մարզպետարան՝ փոխմարզպետի կարգավիճակում... մեծ էր նրա հիասթափությունը, երբ նա սենյակը դատարկ գտավ:

Շատերը գուցե հիշեն նրա աթոռակռիվը: Ղուկասյանն այնքան էր «նեղվել» իր ժառանգություն ստացած դատարկ սենյակից, որ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լուսանկար՝ չոր աթոռի վրա նստած... 

Բայց պարզվում է՝ սա դոկտոր Ղուկասյանի կյանքում աթոռ պահանջելու միակ դեպքը չէր:

Որքան էլ Ղուկասյանը ցանկանա փակել իր նախկին կուսակցական էջերն ու աթոռատենչ քաղաքական անցյալը, այնուամենայնիվ, այն ջրի երես է դուրս եկել: Հավանաբար, իր գործից այնքան էլ գլուխ չհանող Ղուկասյանը չի իմացել, կամ չի պատկերացրել, որ ինչ-որ մեկը, գուցե «դավադրաբար» արխիվացրել է նրա հետ կապված փաստաթղթերը:

Ամեն դեպքում՝ այդպիսի մի փաստաթուղթ հայտնվել էր loritv.am-ի ձեռքում: Լրատվամիջոցը չէր հապաղել այն հրապարակել: Փաստաթուղթը պարզորոշ խոսում է այն մասին, որ Ղուկասյանը մինչ ՔՊ շարքերն անցնելը՝ եղել է «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ: Նույն աղբյուրի համաձայն, նա 2007-ից է սկսել իր քաղաքական գործունեությունը՝ անդամակցելելով ՀՅԴ-ին: 

Եթե լավ մտաբերենք անցյալը, ապա կհիշենք, որ դա ՀՅԴ-ի համար «չալաղաջ» ժամանակաշրջան էր, երբ Դաշնակցությունն իշխանության մաս էր կազմում: 

Թե ինչ հույսեր է կապել այս անդամակցության հետ Անդրեյ Ղուկասյանը՝ կարելի է ենթադրել: Հարկ է նկատել սակայն, որ քաղաքական այս էջը նրա կենսագրության մեջ ջնջված է՝ պարզապես չկա:

 

 

Մինչդեռ կա 2016 թվականին գրված նրա դիմումը, որը նրա կամքին հակառակ, պահպանվել ու հասել է  «մեր օրերը»: ՀՅԴ-ից դուրս գալու դիմումը գրելիս՝ Ղուկասյանն արդեն վաղուց ՔՊ-ական էր... բայց, որ ամենաէականն է՝ այդ ժամանակ ՀՅԴ-ն այլևս իշխանության մաս չէր կազմում:

Այսինքն՝ Ղուկասյանն այլևս մեծ հույսեր չէր կարող կապել ՀՅԴ անադմակցության հետ:

Հիմա այս սովորական առթոռապաշտ չինովնիկը փորձում է արդարացնել իրեն ու արժևորել իր Ֆեյսբուքյան էջում կատարած գրառումները, որոնք միայն պլինտուզից ցածր մակարդակ ունեցող մարդկանց են հատուկ։

Ուզում ես ամեն անգամ հիշեցնել այս չինովնիկին, որ ինքն այսօր մի ամբողջ մարզի 40֊ ամյա ղեկավար է, ում հարիր չէ նման էժանագին քայլերը։

Իհարկե այս ֆոնին դժվար չի պատկերացնել, որ այս սովորական ատամնաբույժը, ում ընդամենը ճանաչում են 2 տարի և ով փորձում է ոտ մեկնել քաղաքական հետագիծ թողած գործչի հետ, վաղը, երբ այլևս ՔՊ֊Ն իշխանություն չի լինի, կհայտնվի քաղաքական աղբանոցում։

Արմինե Մկրտումյան