Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ Բադալյան
Մամուլ

«Փաստ». Շոուն մնացել է միակ միջոցը, որով Փաշինյանը «տաք» է պահում հասարակությանը

«Փաստ» թերթը գրում է․

«Երկրում լուրջ իրավիճակ է փոխվել։ Համենայն դեպս, հասարակությունն այլևս «հալած յուղի» տեղ չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանցից որոշներն անգամ դառնում են հումորի ու հեգնանքի առարկա։ «Սևազգեստավորների» մասին Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունն այս շարքից է, ու բացարձակապես անհասկանալի է, թե ինչ հիմքերով ու առթիվ վարչապետը հնչեցրեց այս հայտարարությունը։

Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի շատ հայտարարություններ անակնկալ են լինում ոչ միայն հասարակության, այլ նաև ուժային, իրավապահ մարմինների ղեկավարների, ինչու չէ՝ իր մյուս թիմակիցներից շատերի համար, որոնք հետո փորձում են մի կերպ դուրս գալ ոչ ստանդարտ հանձնարարությունների տակից։

Հեշտությամբ կարող եմ հիշել մի քանի նման դրվագներ։ Օրինակ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց հակահեղափոխական ինչ-որ ռևանշի մասին ու հանձնարարեց՝ օլիգարխներին «պառկեցնել ասֆալտին»։ Նախ՝ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ռևանշիզմի դրսևորում չի կարող համարվել այն հանգամանքը, որ իշխանությանն ընդդիմադիր ուժերը մասնակցում են նախընտրական կամպանիային ու քննադատական խոսք են հնչեցնում կառավարության կամ նրա կողմից սատարվող թեկնածուի հասցեին։ Սա նորմալ է, այդպես է ամբողջ աշխարհում, սակայն անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս իրավապահ մարմինները պետք է «ասֆալտին պառկեցնեին» մարդկանց, ովքեր հանցագործություն չեն կատարել, այսինքն՝ ո՞րն էր լինելու նման «հատուկ» օպերացիայի մոտիվը։

Պատահական չէ, որ իրավապահ մարմիններն այնքան շփոթ վիճակում էին հայտնվել, որ ոչ ստանդարտ հանձնարարությունը կատարում էին կրկնվող «գոլդ» համարներ ունեցող մեքենաների վարորդներին «ասֆալտին պառկեցնելով»։

Կամ՝ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարեց զբաղվել ընդդիմադիր որոշ շրջանակների «դավադիր» գործունեությամբ, ինչի հետևանքով որևէ լուրջ դավադրություն կամ հանցագործություն չբացահայտվեց, իսկ ընդդիմադիր ուժերից մեկը բարձրաձայնեց, որ իշխանությունը ճնշում է գործադրում իր վրա՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։

Նույն բանը տեղի է ունենում հիմա, ու, անկեղծ ասած, չգիտեմ, թե ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն ինչպե՞ս են տեղորոշելու «սևազգեստավորներին», ո՞նց են որոշելու սև վերնաշապիկ հագած մարդը հանցագո՞րծ է, թե՞ սովորական մի մահկանացու, որը նախընտրում է այդ գույնը կամ դա է իր ունեցած հագուստը։

Ու պատահական չէ, որ երեկ Երևանում արդեն զավեշտալի դեպք է գրանցվել, երբ ոստիկանները քաշքշել են մի «սևազգեստավորի»՝ առանց որևէ իրավական կամ իրական հիմքի։ Առավել զավեշտալի է առանց ԱՊՊԱ երթևեկողներին բերման ենթարկելը:

Նիկոլ Փաշինյանը, կամա, թե ակամա, արժեզրկում է «օպերատիվ տվյալ» հասկացությունը։ Նախ՝ որպես կանոն, դրա մասին չեն բարձրաձայնում, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան առանց ավելորդ աղմուկի իրականացնել իրենց գործառույթները, հետո՝ եթե իսկապես կան «օպերատիվ տվյալներ», ապա ինչո՞ւ են իրավապահ մարմինների ղեկավարներն այդքան շվարած ու անօգնական արձագանքում Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական հանձնարարությանը։

Լավ, այս դեպքում օրինաչափ հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանդես գալիս նման հայտարարություններով ու նախաձեռնություններով, որոնք, մեղմ ասած, չեն արժանանում անգամ հասարակության միանշանակ աջակցությանը։ Պատճառները թերևս ակնհայտ են։

Անցած մեկ տարվա ընթացքում կառավարությանը չի հաջողվել ռացիոնալ որևէ ծրագիր իրականացնել, բարելավել մարդկանց կյանքի որակը:

Տնտեսության աճի կամ ակտիվության մասին թվերը հիմնականում վիճակագրական աճպարարության հետևանք են ու որևէ առնչություն չունեն իրական կյանքի, հասարակ մահկանացուների ամենօրյա դարդ ու ցավի հետ։ Խոստացված ներդրումային բումը տեղի չունեցավ, չնայած այն հանգամանքին, որ «ատելի» խորհրդարանը կես տարուց ավելի լուծարված է, իսկ իշխանությունը մոնոլիտ է առավել, քան երբևէ։ Ասվում էր՝ հեղափոխությունից հետո սփյուռքի մեր հայրենակիցները գլխապատառ շտապելու են Հայաստան, սակայն շարունակվում է արտագաղթը, ընդ որում՝ գրեթե նույն տեմպերով։

Այս իրավիճակում շոուները մնացել են միակ միջոցը, որով Փաշինյանը «տաք» է պահում հասարակությանը, մանավանդ՝ գիտակցելով, որ դրա լյումպենացված հատվածը շարունակ «արյուն» է ուզում։ Ու այս դեպքում հեղափոխության թիմին հաջողվում է՝ գոնե առայժմ, հասարակության այդ շերտերի դժգոհության թիրախ դարձնել ում ասես՝ իրենցից դուրս ու իրենցից բացի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: