Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ Բադալյան
Մամուլ

«168 ժամ». «Վեթինգը վտանգավոր է. չի կարելի՝ կաշառակերը դատի կաշառակերին»

«168 ժամ» թերթը գրում է.

«Մայիսի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով, որին հաջորդել էր ժողովի տարածած հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշել են, որ ժողովը եւս կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը, որի արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում:

Ժողովն իր հայտարարության մեջ նաեւ խիստ դատապարտել էր դատավորների հասցեին արվող անհարգալից հայտարարությունները եւ արձանագրել, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը եւ գործնականում չի երաշխավորում նրանց անկախությունը:

«Անկախ դատավոր» հ/կ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավորների ընդհանուր ժողովին, ցավով արձանագրեց, որ Դատավորների ընդհանուր ժողով կոչվածը երբեք իր տեղում չի եղել եւ երբեք չի ծառայել որպես դատական իշխանության բարձրագույն մարմին, չի աջակցել իր դատավորներին թեկուզ հենց իր հարցով:

«Դատավորի հարցը դրվել է հանձնաժողովում, հետո Արդարադատության խորհրդում, եւ որեւէ արձագանք, սրտացավություն երբեք չի եղել: Անգամ, երբ Արդարադատության խորհուրդը որոշեց, որ պետք է դիմի ՀՀ նախագահին դատավորների լիազորությունները դադարեցնելու համար, Դատավորների ընդհանուր ժողովը եղել է քնած: Ձեւական պատվերների հիման վրա արդարադատության նախարարի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պատվերով ներկայացրել են թեկնածուներ: Հիմա գուցե պետք են այսպիսի իրավիճակներ, որպեսզի ավելի միասնական դառնան, հասկանան, որ պետք է իրար աջակցեն, որովհետեւ երկու ձեռքը երես է լվանում»,- ասաց Պարգեւ Օհանյանը:

Ինչ վերաբերում է ժողովի տարածած հայտարարության բովանդակությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այն իր համար ընդունելի է, չպետք է ընդունելի լինեն դատավորների հասցեին հնչող անհարգալից արտահայտություններն ու պիտակավորումները:

Մեր հարցին, թե դատավորներին ի՞նչ մեխանիզմներով պետք է «վեթինգի» ենթարկեն, ո՞րն է իր համար ընդունելի մեխանիզմը, Պ. Օհանյանը պատասխանեց, որ մարդիկ հաճախ վախենում են անորոշությունից ու չիմացությունից, եւ քանի որ «վեթինգը» մեր հանրության շրջանում նոր երեւույթ է, շատերին այն անհանգստացնում է. ինչը հասկանալի է: «Այս մտավախությունների հիմքերը կարելի է կիսել կամ արդարացնել, քանի որ «վեթինգը» վտանգավոր է, նայած, թե այն ով եւ ինչպես է իրականացնում: Հաճախ եմ ասել՝ չի կարելի, որ կաշառակերը դատի կաշառակերին, կոպիտ եմ ասում, բայց պատկերացրեք. Քննիչը՝ կաշառակեր, դատախազը՝ կաշառակեր, ու բռնել են մեծ կաշառակերի: Այսինքն՝ ովքե՞ր են լինելու «վեթինգ» իրականացնողները, քանի որ դա ինչ-որ տեղ լինելու է դատավորների, այսպես ասած, դատը, որտեղ պետք է որոշեն դատավոր աշխատելու համար ո՞վ է արժանի, ո՞վ ոչ:

Դատավորները «վեթինգը» չափից ավելի վերապահումներով են ընդունում, բայց սա նորմալ է, եւ եթե ճիշտ ու արդար իրականացվի, ապա դատավորներն ավելի անկախ կդառնան եւ վստահություն կշահեն»,- ընդգծեց Պ. Օհանյանը:

Հարցին էլ, թե անցումային արդարադատության համակարգն ի՞նչ ժամանակաշրջան պետք է ընդգրկի, նա պատասխանեց, թե միշտ մտածել է, որ ժամանակահատվածի առումով ամեն ինչ պարզ է, սակայն հետո հասկացել է, որ անցումային արդարադատությունը պետք է վերաբերի անցյալին:

«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունը պետք է ընդգրկի վերջին 30 տարիները: Սա, իհարկե, բարդ կլինի, բայց պետք է այն ընդգրկի Երրորդ Հանրապետության կայացման սկզբից մինչեւ այսօր»,-ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում