Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել է
Հասարակություն

Ոստիկանություն բերման են ենթարկվել «սևազգեստներ» և ոչ միայն (տեսանյութ)

Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն էր։

Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։

Զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։

Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Հայտնաբերվեց այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվեցին նաև բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարում էին առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես և առանց համապատասխան փաստաթղթերի։ Հայտնաբերվել է 44 վարորդ, որոնք մեքենանները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։

ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության և երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ։

Հիշեցնենք, որ երեկ, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ սևազգեստ խմբեր են շրջում մայրաքաղաքում և «ճռռիկներ» անելով՝ փորձում ցույց տալ, որ երկրում ամենաթողություն է: Վարչապետը հանձնարարել էր բռնել սևազգեստ մարդկանց ու «ծաղկավոր բաբոչկա կապել» նրանց, որ դառնան օրինապահ քաղաքացիներ: