Դատարանը մասնակի բավարարեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մասնակի բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին։
Դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։
Միևնույն ժամանակ, դատարանը մերժեց «Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելուն, վարույթ իրականացնող մարմնին և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու» պահանջի մասով բողոք։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի դեմ նրա պաշտպանական խմբի բողոքի քննությունն ավարտվել էր երեկ, դատարանն այսօր որոշումն էր հրապարակում։