Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ Բադալյան
Մամուլ

«168 ժամ». Ապրիլյանին մասնակցած ուսանողների՝ բյուջեից փոխհատուցվող ուսվարձերը չեն փոխանցվել բուհերին. ԿԳ նախարարի ներքին հրաման կա

«168 ժամ» թերթը գրում է․

«Կառավարությունը, մեղմ ասած՝ խաբել է Ապրիլյան պատերազմին մասնակցած զորացրված ուսանողներին, բյուջեից փոխհատուցվող ուսվարձերի զեղչերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերին չի փոխանցել: Ստեղծված քաոսի պատճառով երեկ բուհերում մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության: Եվ ուշագրավ է այն, որ բուհերում վկայակոչել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ներքին կարգով իջեցրած հրամանը:

Դեկաններն ասել են, որ նախարար Հարությունյանն ասել է՝ ծնողներն իրենք պիտի ամբողջ վարձերը վճարեն, իսկ թե ինչ հիմքով է նախարարը շրջանցել կառավարության որոշումը, ինչու է թաքուն հրաման արձակել և հենց վերջին պահին, դեկանատներում պատասխան չեն ունեցել:

Նշենք, որ «168 ժամ»-ին ահազանգած ուսանողները տարբեր բուհերից են՝ Երևանի Ֆրանսիական համալսարանից, ԵՊՀ-ից և Տնտեսագիտական համալսարանից: Ստացվում է՝ խնդիրը համատարած բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ խոսքն Ապրիլյան պատերազմից զորացրված բոլոր ուսանողների մասին է: Նախկին իշխանությունների օրոք որոշվել էր՝ 50 տոկոս հավասարեցված պայմաններով զեղչել բոլոր նրանց ուսումնական վարձերը, ովքեր այդ օրերին եղել են զինուժում, ընդ որում ՝ անկախ վիճելի հանգամանքից՝ զինվորն անմիջականորե՞ն է մասնակցել ապրիլյանի մարտական գործողություններին, թե՞ գտնվել է մարտական հերթապահության մեջ:

Հիշեցնենք, այս դրույթը հավասարեցվեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ և զինգրքույկներում թերի նշագրումների խնդիրն արագ համակարգվեց ՀՀ ՊՆ-ում ԼՂՀ ՊԲ-ի միջոցով:

Փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատասխանատու կառույցից՝ ՀԵՀ-ից: Դժվարությամբ հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարի անձնական հեռախոսահամարը, քանի որ, պարզվում է՝ բոլոր տրամաբանական ճանապարհները՝ ՀԵՀ-ից որևէ մեկին գտնելու համար, այլևս չկան, հեղափոխությունից այս կողմ գրանցված բոլոր հեռախոսահամարները չեն գործում, Ֆեյսբուքում դատարկություն է, ՀԵՀ-ի պաշտոնական կայքում կյանքն առհասարակ կանգ է առել, վերջին անհասկանալի նորությունը տեղադրվել է փետրվար ամսին:

Ինչևէ, ի վերջո, հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարին՝ Արգամ Արշակյանին: Նա միայն մի բան կարողացավ ասել՝ ապրիլյանից զորացրված ուսանողների զեղչերի փոխհատուցումն արված է, բոլոր բուհերն ապրիլ ամսին ստացել են փոխանցումները:

Խնդրեցինք թիվ հրապարակել, սակայն նա հրաժարվեց, արտոնյալ ուսանողների ցանկն ուզեցինք՝ դարձյալ հրաժարվեց, խնդրեցինք գոնե հայտատու, բայց մերժված ուսանողների ցանկը հրապարակել, սակայն Արգամ Արշակյանը դարձյալ հրաժարվեց:

Մեր խնդրանքը՝ գոնե հրապարակել այն ուսանողների թիվը, որոնց հոգսը, ստանձնած պարտավորության համաձայն, թեթևացրել է կառավարությունը, կրկին ապարդյուն անցավ: Այս թիվը ևս, ինչպես Արշակյանն ասաց՝ չունեն, ու բոլոր բացակա ինֆորմացիաների դիմաց միայն մի խոստում կարողացավ շռայլել. «Մի օր աշխատակազմն այս բոլոր թվերն ի մի կբերի, և մենք ասուլիս կտանք»:

Այս անորոշ պատասխաններից հետո ստիպված հետաքրքրվեցինք, թե ովքեր են հեղափոխությունից հետո ընդգրկվել այս հիմնադրամի՝ ՀԵՀ-ի, հոգաբարձուների խորհրդի կազմում, որպեսզի կարողանանք «քցված» ուսանողներին հուզող հարցերի պատասխանները ստանալ: Պարզվեց՝ չգիտի: ՀԵՀ-ում մեկ ամիս պաշտոնավարող ղեկավար Արգամ Արշակյանը չթաքցրեց, որ անգամ իր նոր տերերի անունները չգիտի:

Փաստորեն, իրենից հաշվետվություն պահանջողների ով լինելը էական չէ Արգամ Արշակյանի համար: Ի դեպ, նույն Արգամ Արշակյանը, պարզվում է՝ հներից է՝ ՀԵՀ մարզային կառուցի ղեկավար: Սակայն, ինչպես երևում է՝ հեղափոխությունից հետո իբր հին գիտակի առավելությամբ, ՀԵՀ-ի ղեկավարի պաշտոնը նվաճած Արշակյանն իրավիճակին չի տիրապետում՝ անգամ Նոր Հայաստանի «թափանցիկության» պայմաններում:

Նշենք, որ փաստի առաջ կանգնած ուսանողներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից առայժմ պատասխան չեն տրվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: