Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Խաչատուրովի որդին ու նախկին փոխոստիկանապետը շարքային ցուցարարներ են դարձել․ երբ «պագոնը» չի կաշկանդում (ֆոտո)

Երևանում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը, մանրադիտակի տառ առնելով՝ նկատում ենք «հին ու բարի» դեմքերի․ որոշներին՝ Սերժ Սարգսյանի իշխանության անդամներին՝ Քոչարյանի աջակիցների շարքում, մյուսներին՝ Դաշնակցության հանրահավաքին, երրորդներին էլ՝ ընդդեմ Սորոսի ակցիաներում։

Ասենք, Գոռ Վարդանյանի ներկայությունը Քոչարյանի աջակիցների հավաքում դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց երեկվա բողոքի ակցիայի ժամանակ հանդիպեցինք ուժային կառույցների հետ նախկինում ամենաուղիղն առնչված երկու դեմքի։ Նրանցից մեկին փորձառու ընթերցողը թերևս ավելի լավ ճանաչի։ Խոսքը Երևանի նախկին փոխոստիկանապետ, «Բազազ» մականունով, երկար ժամանակ նախորդ ռեժիմի համար ստատուս գրած, այժմ էլ, փաստորեն, ակտիվիստ դարձած թոշակառու Ռոբերտ Մելքոնյանի մասին է։ 

Հպանցիկ նշենք, որ Մելքոնյանն ատում է այդ մականունը և դեռ 7 տարի առաջ այդ առիթով նշել է, որ այն կարելի է տալ որոշ լրագրողների։ Ստացվում է, որ «Բազազի» ջրերը լրագրողների հետ մինչ օրս շարունակում են մի առվով չհոսել։ Երեկվա ակցիայի ժամանակ էլ նա, դիմելով լրագրողներին՝ ասել է բառացիորեն հետևյալը․ «Ինչ լկտի բան ունեք դուք։ Մարդուն կարելի՞ ա նման բան ասել, երբ որ դուք դատավոր չեք»։ Այնուհետև, մատով ասենք, թե ձեռք թափահարելով, ցույց տալով մյուս լրագրողներին՝ էլի ինչ-որ բաներ է ասել, վերջում էլ հավելել, որ պրոբլեմը լրագրողներն են/լրագրողը։

Չենք քննարկում բնավ, թե ինչ էր տեղի ունենում այդ պահին, ով էր ճիշտ, ով՝ սխալ։ Չենք քննարկում նաև բողոքի ակցիայի բուն էությունը և կարծում ենք, որ Սորոսը բնավ էլ Հայաստանի փրկությունը չէ: Ընդհակառակը։

Խոսքը լրագրողին/լրագրողներին «լկտի բան ունենալու» մեջ մեղադրող, նախկին ցույց ցրողի մասին է։ Ցուցարար է դարձել մեկը, ում մասին մինչև իսկ լեգենդներ են պատմվում ոստիկանությունում աշխատելու տարիներից։ Մեկ անգամ չէ, որ մամուլը գրել է, թե ինչպես է նա, բիրտ ուժի կիրառմամբ, Մարտի 1-ին ցուցարարներին ցրել, հետո էլ արածը որակել որպես վիրահատություն, որը նաև ցավ է պատճառում։ Լրագրողը, կրկնում ենք՝ եթե անգամ մասնագիտորեն ոչ ճիշտ ձևակերպված հարց է տվել և կամ ընկալվել որպես ուղղորդված հարց տվող, ավելի լկտի չէր կարող լինել, քան բիրտ ուժով ակտիվիստ հեռացնողը։ Նրա անունը մամուլում կապվեց, ըստ էության, նաև կաշառք տալու հետ, բայց միայն այդքանը։

«Բազազի» մասին տեղեկությունները համացանցում շատ-շատ են, և հիմնականում՝ բացասական լույսի ներքո, գրվել է նաև, որ նա, համակարգում աշխատելու տարիներին, դաժանորեն է վերաբերվել իր ենթականերին։ Թերևս այսքանը «Բազազի» մասին։

Մեկ այլ ցուցարարի էլ, ում ներկայությունը հանրությունը թերևս չնկատեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար, այնուհետև ՀԱՊԿ պաշտոնից հեռացված գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի որդին էր՝ Իգոր Խաչատուրովը։

Չգիտե՞ր Սորոսի գրասենյակի տեղը կրտսեր Խաչատուրովը, թե՞ միայն հիմա, երբ, ինչպես ասում են, ուղտն արդեն սեփական դռանն է չոքել, հիշել է, որ ինքն էլ է հասարակ մահկանացու ու կարող է բողոքի ակցիայի գնալ՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի։ Նախկինում չէր կարող՝ ինքը Հայաստանում «ամենակարող» Խաչատուրովի որդին էր՝ «պագոնները կընկնեին»։

Հիշել է Սորոսին, որովհետև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանն է, այն նույն Սասուն Խաչատրյանի, որը հայտնի ձայնագրությունում քամահրանքով էր խոսում ավագ Խաչատուրովի մասին, և ում ինքը դիմել էր հայտարարությամբ։ Հիշել է, որովհետև նույն Սորոսից սնվող քաղաքագետն էլ՝ Ստեփան Գրիգորյանը՝ հորը, մեծ հաշվով, մեղադրում էր Ապրիլյան պատերազմի ժամանակ հողեր ծախելու մեջ։ Հիմա իսկական առիթն է վրեժն առնելու առնվազն այս երկու փաստի համար։ Անպայման, էլի փաստեր կլինեն, որոնք Իգորին բերել էին ցույցի։ Ինչպես ասում են՝ երբ «եզն ընկնում է, դանակավորները շատանում են»։ Խաչատուրովն էլ ընդամենը հերթական դանակավոր է՝ «ընկած» Սորոսի համար։

Ինչևէ, թե՛ Մարտի 1-ի գործի շրջանակներում, թե՛ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում դեռևս կպարզվի բազազների ու խաչատուրովների մեղավոր լինել-չլինելը, բայց այսօր արժանապատիվ է պետք ապրել՝ վաղը սեփական կենսագրությունից չամաչելու համար։

NEWSPRESS.am