Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
Վազող տողեր

ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հայտարարությունը ՀՀ վարչապետ Փաշինյանի գործունեության վերաբերյալ

Որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ՝ իմ վերջին ելույթի ժամանակ ես զգուշացրեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ իմ բարձրացրած հարցերի պատասխանները չստանալու պարագայում՝ դիմելու եմ եվրոպահայությանը և պարզաբանելու եմ մեր ներդրումային ծրագրերի հետ կապված Հայաստանում տեղի ունեցած գործընթացները։

Մենք ներկայացրել ենք Հայաստանի արդյունաբերության վերականգման շուրջ մեր՝ իմ կողմից ղեկավարվող EU-ASIA Business Finance Center Holding-ի քննարկած ներդրումային ծրագրերը։

Սկսած նախորդ տարվա հունիսից մինչև տարեվերջ՝ մեր հոլդինգի անդամներն ամեն ամիս այցելել են Հայաստան և հանդիպումներ ունեցել մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ: Որպես առաջին քայլ` ներկայացվել է քիմիական արդյունաբերության առաջատարի՝ «Նաիրիտ» գործարանի վերաթողարկման ծրագիրը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պրն․ Արծվիկ Մինասյանի կողմից արժանացել ենք բարձր մակարդակի ընդունելության, որի արդյունքում ստորագրվել է կարևորագույն հուշագիր՝ քննարկված և հաստատված թվով 5 նախարարությունների կողմից՝

1․ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն,
2․ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն,
3․ Բնապահպանության նախարարություն,
4․ Արդարադատության նախարարություն,
5․ Արտաքին գործերի նախարարություն

Հուշագիրը, ըստ նախարար Արծվիկ Մինասյանի՝ մեզ փոխանցած տեղեկության՝ բանավոր հաղորդվել, ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և նրա աշխատակազմին, արդյունքում՝ հաստատվել է նաև նրանց կողմից։

Կառավարության փոփոխությունից հետո, սակայն, հուշագիրը մատնվեց բացարձակ անգործության, իսկ նոր պաշտոնյաները նույնիսկ հանդգնեցին հայտարարել, որ տեղյակ չեն վերոնշյալ հուշագրից։

Ամենախայտառակը փոխվարչապետ Ավինյանի՝ այսպես կոչված՝ գրասենյակի ղեկավար՝ ոմն Սիսեռյանի հայտարարություններն էին «Նաիրիտ»-ը ոչնչացրած, կողոպտած, հայտնի օվշորային սկանդալների մասնակից՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին պատկանող ինչ-որ մի լրատվամիջոցի վայ-խմբագրին տրված հարցազրույցում, նրա հնչեցրած գնահատականները «Նաիրիտ»-ի վերականգման և դրան արդեն մի քանի տարի հետևողականորեն լծված հոլդինգի հասցեին։

Այսօր առաջին անգամ անդրադառնում ենք վարչապետ Փաշինյանի՝ այս հարցում վերջինիս ունեցած կեցվածքին։ Ցայսօր ազգի և երկրի համար կարևորագույն այս խնդիրների լուծումը նա արժանացրել է խորը լռությամբ։ Մեկ բառ կամ պատասխան ո՛չ հոլդինգը, ո՛չ ԵՀՄՖ-ն նրանից չեն ստացել, ավելին՝ որևէ անգամ նա չի հանդիպել ո՛չ հոլդինգի ներկայացուցիչներին, ոչ էլ երկարատև տառապալից պայքար մղող «Նաիրիտ»-ի ակտիվիստներին։ Կարելի է մտածել, որ արդյունաբերության վերականգնումը հետաքրքրում է ցանկացած հայաստանցու, ցանկացած եվրոպահայի և ողջ սփյուռքահայությանը, բայց ոչ այն մարդուն, որը կոչվում է վարչապետ, ով անմիջական պատասխանատուն է երկրի արդյունաբերության վերականգնման հարցում։

Ինչպե՞ս հասկանալ․ սա սոսկ գործից անտեղյակություն է և անգրագիտությո՞ւն, թե՞ լավ մտածված՝ երկրի տնտեսությունը կործանելու քաղաքականություն, որն այսօր թելադրվում է համաշխարհային կենտրոնների կողմից գրեթե բոլոր եվրոպական և ասիական փոքրիկ հանրապետություններին։ Արդյո՞ք սա երկիրը կործանման ուղղու վրա դրած առաջին նախագահի կիսատ թողած ծրագրի շարունակությունն է։ Սրանք հարցեր են, որոնք ժամանակի ընթացքում արդեն ստացել են պատասխաններ, և այդ պատասխաններն այսօր առավել հաստատվում են։

Մենք դիմում ենք ողջ հայությանը՝ հայտարարելով, որ «Նաիրիտ»-ի դեմ վարչապետի այսօրվա կազմակերպած արշավը արդեն միս ու արյուն է ստացել և բերում է «Նաիրիտ»-ը վերջնական կործանելու անցանկալի վերջաբանին։ Պատճառների պարզաբանումը ցանկանում ենք լսել վարչապետ Փաշինյանից․ արդյո՞ք Տիգրան Սարգսյանի խոստումներն են Եվրասիական տնտեսական միությունում և Ռուսաստանի հետ հարաբերություններում Փաշինյանի դիրքը բարելավելու հարցում, թե՞ նախկին վարկաբեկված վարչապետն ունի այլ լծակներ Փաշինյանի վրա ազդելու՝ պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը վստահել բացարձակապես զրոյական դիրք ունեցող Եվրասիական տնտեսական միության ղեկավար Տիգրան Սարգսյանին և հավատալ նրա սուտ խոստումներին։ Սրանք հռետորական հարցադրումներ են, որոնց պատասխանները, անշուշտ, կստանանք մոտ ապագայում։

Պարզ է միայն մի բան․ «Նաիրիտ»-ը չվերաթողարկելով՝ մենք կասեցնում ենք նաև Վանաձորի քիմիական հսկայի վերաթողարկման հնարավորությունը, ինչպես նաև եվրոպացի գործարարների կողմից Հայաստանում ակնկալվող ներդրումային ողջ ծրագրերի ապագան։

Սա մեր առաջին խիստ ու հստակ հայտարարությունն է վարչապետի՝ այսօրվա օտարերկրյա ներդրումներ կատարելու և երկրի արդյունաբերությունը վերականգնելու ծրագրերի շուրջ նրա կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ։
Որպես ԵՀՄՖ նախագահ՝ իմ հաջորդ հայտարարությունը կկայանա ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող կատաստրոֆիկ գործընթացների վերաբերյալ։

ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան