Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Մեր մշակումների արդյունքները երկար սպասեցնել չեն տա. ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Երկրում ընթացող համընդգրկուն բարեփոխումների համատեքստում հանրությունը միանգամայն արդարացի ակնկալիք ունի, որ դրանք արմատական դրական բեկում կառաջացնեն նաեւ դատական իշխանության համակարգում: Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ընդգծել է, որ անվերապահորեն ողջունում է դատաիրավական ուղղվածության արմատական բարեփոխումների գաղափարը եւ այն համարել է իր գործունեության հիմնարար խթանը: Անցած մեկ տարվա ընթացքում խորքային ուսումնասիրություններ են կատարվել, ինչը հնարավորություն է տվել ամբողջական պատկերացում կազմելու ոչ միայն առկա հիմնախնդիրների, այլ նաեւ դրանց պատճառների ու դրանք շուտափույթ լուծելու տեսանկյունից: Արդյունքում համալիր ծրագրեր են մշակվել, որին նկատելի աջակցություն են ցուցաբերել մի շարք դատավորներ: Այդ ծրագրերը միտված են արդարադատության որակի վրա խիստ բացասաբար ազդեցություն թողնող այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են՝ դատավորների աննախադեպ գերծանրաբեռնվածությունը, կոռուպցիոն ռիսկերը, դատավորի վրա արտաքին եւ ներքին ազդեցությունները:

Մենք արձանագրում ենք, որ, ելնելով սահմանադրական կարգավիճակից ու իր առջեւ դրված առաքելությունից, ներկա փուլում դատական իշխանության համակարգում բարեփոխումների առանցքում լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունը Հանրապետության Հիմնական օրենքով վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, ինչն էլ կանխորոշում է վերջինիս գործունեության վեկտորները: Ընդ որում, համարժեք պատկերացնելով այս փուլում բարեփոխումների խորքայնությունը, բարդությունը եւ աննախադեպ մեծ պատասխանատվությունը, հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող եւ շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով, իր իսկ կողմից մշակված հայեցակարգային հիմնադրույթներով եւ նախագծերով:

Համոզված ենք, որ այս պատասխանատու գործընթացում մեզ համար անհրաժեշտ է լինելու իշխանության մյուս ճյուղերի շահագրգիռ աջակցությունը: Մենք այս փուլում, ավելի քան երբեւէ, ակնկալում ենք նաեւ քաղաքացիական հասարակության ողջամիտ համագործակցությունը: Պատրաստվում ենք արհեստավարժության ակնհայտ բարձր որակներ պահանջող այս գործընթացում ներգրավել Հանրապետության լավագույն եւ անաչառ մասնագետների, որոնց մի մասի հետ արդեն իսկ ընթանում են գործնական քննարկումներ:

Այս շրջանում դեռեւս չանդրադառնալով մեր ծրագրերի մանրամասներին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել բարեփոխումների որոշ ուրվագծեր՝ կապված հակակոռուպցիոն դատական ատյան ձեւավորելու, դատավորների կողմից թույլ տված հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությանն առավել անմիջական ու արդյունավետ արձագանքելուն միտված իրավական հիմքերը վերանայելու, դատական համակարգում միջազգային չափորոշիչներին համահունչ մոնիթորինգի ներդրման հետ եւ այլն: Այս հարցադրումների առնչությամբ մեր մշակումների արդյունքները երկար սպասեցնել չեն տա, գործելու ենք խիստ ծանրաբեռնված ռեժիմով:

Մենք ելակետ ենք ընդունում այն, որ դատական իշխանության նկատմամբ կա հանրության անհրաժեշտ վստահության պակաս, ինչը վերջին շրջանում փաստել է նաեւ միջազգային կանխատեսելի մեթոդաբանությամբ սոցհարցումներ իրականացրած ԵԽ փորձագիտական խումբը, եւ այս ամենի համատեքստում պատկերացնում ենք՝ հանրության ակնկալիքները Բարձրագույն դատական խորհրդից անհամեմատ մեծ են:

Մի կարեւոր վերապահում. Բարձրագույն դատական խորհուրդը համոզմունք է հայտնում, որ արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների, քանզի նաեւ միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության եւ միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում»։