Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը միջազգային պարտավորություն է ՀՀ համար. իրավագետ

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է իրավագետ Արամ Մամիկոնյանը:

-Պարո՛ն Մամիկոնյան, ինչպիսի՞ն է կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս վիճակը Հայաստանի Հանրապետությունում:

-Հայաստանում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումն արդիական է և շատ կարևոր, ինչը պետք է զուգորդվի կոռուպցիոն երևույթների բացահայտմամբ և հակակոռուպցիոն կրթությամբ:

Այդ է պատճառը, որ ՀՀ կառավարության 2019 թվականի գործունեության ծրագրի առանցքային կետերից է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում ծրագիրը ներկայացնելիս բարձրաձայնվել է հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծելու անհրաժեշտության խնդիրը:

Մասնավորապես Վարչապետը նշել է, որ այդ մարմինը կարող է ունենալ քննչական, հետաքննչական, նախաքննական, օպերատիվ, հետախուզական և այլ հնարավոր լիազորություններ, բայց, այն, որ ՀՀ-ում պետք է լինի հակակոռուպցիոն մարմին, դա՝ միանշանակ է:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես` հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին առնչվող մի շարք հարցերի քննարկման համար վերջերս պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խումբը, որը հանդիպումներ է ունենում մի շարք պետական մարմինների և պաշտոնատար անձանց հետ: Ես նույնպես ունեմ մասնագիտական առաջարկների ծավալուն փաթեթ, ինչն առաջիկայում պատրաստվում եմ փոխանցել նաև նրանց:

Առաջին հերթին պետք է մշակվի հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորման հայեցակարգը, ինչի կապակցությամբ առկա են մի շարք հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն, մասնավորապես` կառավարման ինչպիսի՞ մոդել պետք է ունենա այդ մարմինը, իշխանությունների բաժանման Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքին համահունչ ՀՀ իշխանության ո՞ր ճյուղում պետք է գործի, որո՞նք են լինելու լիազորությունների շրջանակը և այլն:

Ի դեպ, հակակոռուպցիոն մարմին ունենալը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմպերատիվ պահանջ:

-Իսկ ի՞նչ է ասում այս մասին միջազգային փորձը:

-Այս ոլորտում կան մի շարք միջազգային իրավական ակտեր, ինչպիսիք են օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված Կոռուպցիայի դեմ քաղաքացիական իրավունքի կոնվենցիան (Civil Law Convention on Corruption) և Կոռուպցիայի դեմ քրեական իրավունքի կոնվենցիան (Criminal Law Convention on Corruption) կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Միջազգային առևտրային գործարքներում օտարերկրյա հանրային պաշտոնատար անձանց կաշառման դեմ պայքարի մասին կոնվենցիան (OECD Convention on Combating Bribery of Foreign Public Officials in International Business Transactions) և այլն:

Սակայն, այսօր ամենից արդիական միջազգային փաստաթուղթը, ինչպես նշեցի արդեն, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան է, որը ՀՀ-ի կողմից վավերացվել է դեռևս 2006 թվականին: Հանրահայտ է, որ վավերացված միջազգային պայմանագրերը հանդիսանում են ՀՀ օրենդրության բաղկացուցիչ մաս: Ավելին, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին օրենքների նորմերի նկատմամբ տրվում է գերակայություն:
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայով ամրագրված է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում, մարմինների առկայությունը, որոնք իրականացնելու են կանխարգելիչ հակակոռուպցիոն քաղաքականություն և կոռուպցիայի կանխարգելման հարցերով գիտելիքների ընդլայնում և տարածում:

-Դուք բավականին ակտիվ եք անցումային արդարադատության քննարկումների ժամանակ, մասնավորապես` Ազգային Ժողովում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական լսումներին: Ի՞նչ եք կարծում, անցումային արդարադատությունն անհրաժե՞շտ է մեր հասարակության համար:

-Անցումային արդարադատությունը համարվում է արդյունավետ գործիք՝ ճնշումների դեմ պայքարի և արդարադատության, հաշտեցման և խաղաղության հաստատման համար: Սակայն, ինչպես ես բազմիցս նշել եմ իմ ելույթներում և´ Ազգային ժողովում և´ լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ, այստեղ ևս կան հարցեր, որոնք հստակեցման անհրաժեշտություն ունեն:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Հետևաբար, հարց է առաջանում, թե արդյո՞ք անցումային արդարադատության համակարգը ՀՀ-ում ներդնելու համար, այնուամենայնիվ, պե՞տք է կատարել Սահմանադրության փոփոխություններ, ինչի իրականացման հնարավորությունը, ի դեպ, չի բացառվել նաև ոչ ՀՀ վարչապետի, ոչ՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից:

Թե՞, օրինակ, անցումային արդարադատությունը կիրականացվի առանց սահմանադրական փոփոխությունների, գործող դատական համակարգի շրջանակում:
Մեկ այլ առանցքային հարց է, թե արդյո՞ք ձևավորվող հակակոռուպցիոն նոր մարմնի միջոցով կարելի է իրականացնել անցումային արդարադատության որոշակի տարրեր, որոնք ամրագրված կլինեն օրենքով, թե` ոչ:

- Ի՞նչ եք կարծում՝ անցումային արդարադատությունը կարո՞ղ է իրականացվել նոր դատարաններ ստեղծելու միջոցով:

-ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածի համաձայն, օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Տեսականորեն կարելի է ստեղծել մի նոր դատարան, որի միակ նպատակը կլինի անցումային արդարադատության իրականացումը: Մեր իրականությունում մասնագիտացված դատարանների գոյության նախադեպեր կան, օրինակ՝ Սնանկության դատարանը: Հետևաբար, կարելի է ստեղծել նաև Մարդու իրավունքների պաշտպանության դատարան, Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատարան, Տնտեսական վեճեր լուծող արբիտրաժային դատարան և այլն` վերջիններիս օրենքով սահմանված կարգով օժտելով նաև անցումային արդարադատության իրականացման որոշակի գործիքակազմով: Այս հարցին ես ևս անդրադարձել եմ Ազգային Ժողովում իմ ելույթների ժամանակ:

-Այսօր շատ է խոսվում վեթինգի մասին: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը վեթինգի վերաբերյալ:

-Այս հարցում պետք է փոքր-ինչ զգույշ լինել: Եթե այս ոլորտում միջազգային փորձից մենք կարող ենք ինչ-որ բան քաղել, ապա դա այն է, որ վեթինգը բավականին բարդ գործընթաց է և պահանջում է աչալուրջ և պատասխանատու մոտեցում; Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ եթե որոշում կայացվի Հայաստանի Հանրապետությունում վեթինգ իրականացնելու վերաբերյալ, ապա պետք է հաշվի առնել, որ պետական համակարգում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք բավականին ռիսկային են նույն կոռուպցիոն երևույթներում ներգրավված լինելու առումով, ուստի պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում և պետք չէ վեթինգը տեղայնացնել միայն դատարանների վրա: Վեթինգի պետք է ենթարկվի ամբողջ պետական համակարգը և առավել ռիսկային ոլորտներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձինք: Այդ մասին են վկայում նաև միջազգային փորձն ու փորձագետները: