«Իմ խմբակցությունը պատրաստ է համատեղ աշխատանք իրականացնել». Մխիթար Հայրապետյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Այո՛, չեմ ուզում ստեղծվի այնպիսի տպավորություն, որ «Իմ քայլը» դեմ է, որ բարձրացվի պատգամավորի դերը, այն էլ խորհրդարանական երկրում: Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեսակետին, որ պատգամավորների դերը բարձրացնելու համար կարևոր է նաև վերանայել կանոնակարգը:
Նա նաև մեջբերելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Տիգրան Ուրիխանյանի ԱԺ բերած նախագծերը՝ նկատեց, որ «Իմ քայլը» պատրաստ է համագործակցել:
«Իմ խմբակցությունը պատրաստ է համատեղ աշխատանք իրականացնել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում