Մադրիդի «Ռեալ»-ը Պոլ Պոգբայի համար պատրաստ է անգլիական թիմին տալ միանգամից իր թիմի 3 աստղի
Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է փորձերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ըստ կայքի՝ մադրիդյան ակումբը պատրաստ է այդ տրանսֆերի համար գործի մեջ դնել իր թիմի երեք ֆուտբոլիստի։
Նշվում է, որ իսպանական ակումբը պատրաստ է Պոգբայի տրանսֆերի համար անգլիական ակումբին զիջել Խամես Ռոդրիգեսին, Գարեթ Բեյլին ու Կեյլոր Նավասին։