Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Հունիսի 1-ը
Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: Այդ մասին ասված է Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերփուն
Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք:
Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ երջանիկ մանկություն, բոլոր նվիրական երազանքների իրականացում և պայծառ ապագա:
