«Ուզում եք ասել՝ Արայիկ Հարությունյանը փորձում է մեզ սիրաշահե՞լ»․ Արարատ Միրզոյանը՝ Արցախի նախագահի թեկնածուի մասին (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դրական է վերաբերվում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, ով առաջադրվել է որպես Արցախի նախագահի թեկնածու։
Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան, որ ՀՀ իշխանության միջոցով Արայիկ Հարությունյանը փորձում է Արցախում ճանապարհ հարթել իր համար, Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ուզում եք ասել՝ Արայիկ Հարությունյանը փորձում է մեզ սիրաշահե՞լ»,-հարցրեց նա՝ հավելելով․ «Ես անձամբ շատ դրական եմ վերաբերվում պարոն Հարությունյանին։ Բազմիցս ունեցել ենք հանդիպումներ, քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ։ Կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Հայաստանի համար աննախադեպ դրական փոփոխությունների կտանի»,-ասաց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում