Միրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Ժողովրդի պահանջո՞վ, իսկ ու՞մ շահերի համար. Էլինար Վարդանյան

«Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման». այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Հետաքրքիրն այն է, որ հանկարծ պարզվում է, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, մինչդեռ վեթինգի գաղափարը շրջանառվեց ընդամենը օրեր առաջ: Ավելին. պարզվում է, որ նախագիծը վերջնականացման փուլում է, և ԱԺ մյուս խմբակցություններին հնարավորություն են ընձեռում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ և մտահոգություններ ներկայացնել:

Ստացվում է, որ իշխանություններն արդեն մի քանի ամիս է, ինչ ծրագրել են վեթինգի իրականացումը, և դատարանների արգելափակման ակցիան պարզապես այդ որոշումը լեգալացնելու և վեթինգի գաղափարը հանրայնացնելու գործիք էր: Պետք էր դատարանի դեմ հանրային դժգոհության իմիտացիա ստեղծել, որպեսզի վեթինգի գաղափարը ավելի հեշտ հրամցվի հասարակությանը:

Չլիներ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ կգտնեին կամ կհորինեին մեկ այլ առիթ։ Կբեմադրվեր մեկ այլ պիես։ Կլիներ մեկ այլ հուզական պոռթկում և այլն։ Նման մոտեցումը ազնիվ չէ հասարակության նկատմամբ ու շատ վտանգավոր՝ պետության։

Ի՞նչ իմաստ ունեն ունեին խորհրդարանական լսումները, որտեղ այդպես էլ որևէ առարկայական քննարկում տեղի չունեցավ՝ այն պարագայում, երբ խորհրդարանական մեծամասնությունն արդեն իսկ ուներ գրեթե վերջնականացված տարբերակ:

Սա մտահոգիչ պրակտիկա է, երբ փոքր խմբով մի քանի աշխատասենյակում կայացրած որոշումները փաթեթավորվում են որպես հանրային պահանջ, որտեղ ինստիտուցիոնալ հարցերը, ըստ լրատվամիջոցների, ունեն «քավորներ» և որտեղ գործում է մեծամասնության մեկ ձայնի սկզբունքը։

Տեսնելով այս ամենը՝ առաջանում է երկու հարց.

1. Արդյո՞ք այս նախագծերը և գաղափարները ծնվում են Երևանում, թե՞ դրանք մշակվում և ուղարկվում են այլ տեղերից։ Եթե այդպես է, ապա ի՞նչ հեռահար նպատակներով։

2. Որո՞նք են հաջորդ նախագծերը, որոնք արդեն դասավորված են որոշ սենյակներում ու սպասում են իրենց հերթին, էլ ի՞նչ անակնկալներ են սպասվում մեզ, որպեսզի, իհարկե, հրամցվեն որպես ժողովրդի պահանջ։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»