Արմեն Սարգսյանն ապացուցեց, որ արժանապատվության հետ խնդիր ունի. Միհրան Հակոբյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Սարգսյանը, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով Վահե Գրիգորյանին, ապացուցեց, որ տղամարդկային արժանապատվության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, էլ չասած քաղաքական արժանապատվության մասին:
Մարդ հասնի այդ տարիքին ու դիրքին, բայց քաշով և քրեական հոդվածներով հավասարվի՞ փնթի խաժամուժին: Ափսոս, հազար ափսոս»: