Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց. Աշոտյան
Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավանաբար նկատի ունենալով նախագահ Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումը:
«Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա: Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են:
Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»,- գրել է Աշոտյանը: