ՖԻՖԱ-ն որոշել է պաշտոնապես գործ հարուցել
ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը գործ է հարուցել ֆեդերացիայի նախագահ Զեփ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիի դեմ:
BBC-ի փոխանցմամբ` ՖԻՖԱ-ն որոշել է պաշտոնապես գործ հարուցել կոռուպցիոն սկանդալի հետ կապված բոլոր զեկույցները ուսումնասիրելուց հետո: Նշվում է, որ ՖԻՖԱ-ի արբիտրաժային պալատի վճիռը կհրապարակվի դեկտեմբերին:
79-ամյա Բլատերը մեղադրվում է «ՖԻՖԱ-ին ոչ ձեռնտու պայմանագրի ստորագրման» և 2011-ին Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ «չարդարացված հոնորար» վճարելու համար: