Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի Ուկրաինային

Ղարաբաղում պատերազմի հավանականությունը կարող է աճել

Հայաստանում ներքաղաքական լարվածության աճը ավելացնում է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Այս մասին գրում է EADaily-ն, մանրամասնելով, որ Ադրբեջանի կողմից հակամարտությունը ռազմական լուծման ճանապարհով առաջ տանելուն կարող է նպաստել նաև հայաստանյան և ղարաբաղյան վերնախավերի բախման խորացումը։ Վերլուծաբանները կարծում են, որ այս պահին պատերազմի հավանականությունը մեծ չէ, սակայն կարող է կտրուկ կերպով աճել՝ պայմանավորված Հայաստանում ներքաղաքական լարվածության աճով և Երևան-Ստեփանակերտ առճակատման խորացմամբ։

Բանն այն է, որ Հարավային Կովկասում գտնվող Ղարաբաղյան հակամարտությունը, որը ամենից ձգձգված հակամարտությունն է հետսովետական տարածքում ակամա հայտնվել է միանգամից մի քանի տերությունների շահերի թիրախում, որոնք են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան և Իրանը։ Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանը ներկայում ակտիվորեն զինվում են և այն, ինչ հիմա առկա է հակամարտության գոտում, ձևակերպվում է որպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն», և թեև Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումների արդյունքում առաջնագծում համեմատաբար ավելի հանգիստ է, սակայն այդ հանգստությունը կամ անդորրը ընդամենը կարճաժամկետ է, որովհետև տևական խաղաղության հույս չունեն կողմերից և ոչ մեկը։

Այդ անդորրն էլ ավելի շատ համեմատում են փոթորկից ու ալեբախությունից առաջ ծովի խաղաղվելու հետ, քանի որ կողմերը շարունակում են ամուր կանգնած մնալ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներում։ Պաշտոնապես Բաքուն ու Երևանը հայտարարում են, որ ջանքեր են գործադրում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար, որը էական արդյունքներ դեռ չի տվել իրական կյանքում։

Նույնիսկ այդ շրջանակում նախատեսված միջոցառումները կողմերը տարբեր կերպ են պատկերացնում, ինչպիսիք են, օրինակ՝ վստահության մթնոլորտի բարձրացումը, մարդկանց միջև շփումները։

Դժվար է ասել, թե կկարողանա՞ն արդյոք կողմերը կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները նախքան կողմերից մեկի նյարդերի տեղի տալն ու «ապրիլյան տարբերակի» կրկնությունը։ Բաքուն միայն մեկ դեպքում կփորձի հակամարտությունը տանել ռազմական լուծման ճանապարհով։ Դա կլինի միայն, եթե Ադրբեջանը մտածի, որ իր ներքին ինստիտուտները շատ ավելի ամուր են ու կայուն, քան Հայաստանինը։

Մինչև վերջերս Հայաստանը շատ ավելի շահեկան դիրքերում էր գտնվում, քան Ադրբեջանը։ Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ առումով Երևանն ավելի ամուր էր ու հուսալի, քան Բաքուն, սակայն վերջին տարիներին իրադրությունը փոխվեց։

Ադրբեջանում բարեփոխումներ են ընթանում, ու հիմա միջազգային ցուցանիշներով, նույնիսկ ըստ Doing Business-ի ինդեքսի, Բաքուն սկսել է առաջ անցնել Երևանից։ Ներկայում հարցը միայն այն է, թե Բաքուն երբ կորոշի, թե այնքան են ամրացրել իր ներքին ինստիտուտները, որ փորձի կրկնել «ապրիլյան սցենարը»։

NEWSPRESS.am