«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Մամուլ

«Ժամանակ». Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք ԵԱՏՄ Վեհաժողովի՝ հոբելյանական, հնգամյակի առիթով Վեհաժողովի այսպես ասած կուլիսային ինտրիգներից մեկն այն է, թե տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում: Այդ ինտրիգը հասունացրել են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք բավականին լայն «սփռում» ունեն՝ Հայաստան, Արցախ, Արցախում ռուսական էմիսարներ Կոլերովի եւ Տարասովի հայտնի հայտարարություն ռուսական մանդատի մասին, Ռոբերտ Քոչարյանի դատական գործ եւ խափանման միջոցի փոփոխություն, նաեւ Միհրան Պողոսյանի հարց ու թերեւս կարեւորներից մեկը՝ ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողով:

Իհարկե, առաջին հայացքից այստեղ հարցը վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին՝ կապված պատերազմի հանգամանքների հետ, սակայն հաշվի առնելով այն, թե ինչպիսի ներքին եւ արտաքին քաղաքական միջավայրում է մի քանի տարի շարունակ հասունացել ագրեսիան, եւ թե ինչպիսի նշանակալի, առանցքային դեր է ունեցել դրանում ռուսական գործոնը, կարելի է պատկերացնել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով ապրիլյան պատերազմ ուսումնասիրելու քայլն ինչ արձագանք կամ սպասում կարող է առաջացնել Ռուսաստանում:

Այս տեսանկյունից, Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային, կամ ավելի շուտ՝ ստանում ինտրիգի լրացուցիչ դոզա, քանի որ այդ հանդիպումները թավշյա հեղափոխությունից հետո երբեք չեն զգացել ինտրիգի պակաս: Իսկ այստեղ բուն խնդիրն այն է, որ, չնայած առերեւույթ կոշտ հակադրությունների բացակայությանը, չնայած Փաշինյանի հասկանալի դիվանագիտական հավաստիացումներին, որ Պուտինի հետ ամեն ինչ կարգին է, հայ-ռուսական հարաբերությունն ունի օրգանական վերանայման կարիք, քանի որ ակնհայտ է՝ հայկական թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում է դիտվում սպառնալիք, ընդ որում՝ եվրասիական մասշտաբով, իսկ հայկական թավշյա հեղափոխության համար էլ Ռուսաստանն ու եվրասիական ակումբն են դիտվում սպառնալիք:

Ընդ որում՝ իրավիճակի նուրբ առանձնահատկությունն այն է, որ այդ օրգանական դիմակայության պահպանման պարագայում չի լինելու հաղթող կամ պարտվող, պարտվելու են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը: Իսկ այդ պարտությունում շահագրգռված թե՛ ռեգիոնալ-եվրասիական, թե՛ ներռուսական, թե ներհայկական շրջանակներ բավականին մեծաթիվ են եւ ակտիվ, քանի որ Հայաստան եւ Ռուսաստան պետությունների այդ պարտությունը նրանց համար արժենալու է միլիարդների հոսք դեպի անձնական կամ խմբային գրպաններ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը մի քար է, որ առաջացել է այդ «մոնետիզացիայի» ճանապարհին, եւ որը աշխուժորեն փորձում են չեզոքացնել այդ խմբերը: Կօգնի՞, թե՞ կխանգարի նրանց Պուտինը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում