«Ես արյամբ եմ կապված Ուկրաինայի հետ» Սաակաշվիլին վերադառնում է Կիև
Այսօր Ուկրաինա է վերադառնում քաղաքական գործիչ Միխեիլ Սաակաշվիլին: Նա Վարշավայից Կիև կժամանի տեղի ժամանակով ժամը 17:00-ին:
Իր Facebook-յան էջում Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել, որում ասում է. «Ես արյամբ եմ կապված Ուկաինայի հետ, այնտեղ ես տուն ունեմ, որտեղ թողել եմ իմ իրերը:
Ես եղել եմ առաջին և երկրորդ Մայդանում, ես շատ եմ սիրում Ուկրաինան և չեմ առանձնացնում այն Վրաստանից: Այդ իսկ պատճառով ես ձեզ հետ միասին կպայքարեմ, որպեսզի Ուկրաինան դառնա գերհզոր երկիր: Կհանդիպենք Ուկրաինայում»: