Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի Ուկրաինային
Վազող տողեր

Մռայլ զարգացումներ՝ Արևմուտքի ծափերի ներքո

Այն, որ Հայաստանի ու հատկապես Արցախի շուրջ ինչ որ բան է կատարվում, արդեն կարելի է նաև տեսնել անզեն աչքով։ Եվ այն, որ այդ «ինչ որ բանը» չափազանց տհաճ է լինելու հայ ժողովրդի համար, դրա կանխազգացումն էլ արդեն կա։ Ավելին, ռեգիոնալ մամուլն ավելի հաճախ, քան հայաստանյանը, այդ «ինչ որ բանի» հետ կապված ազդակներ է ուղարկում, որոնք մասամբ տեղ են հասնում, մասամբ՝ ոչ։

Հանրության մտածող հատվածն արդեն մտահոգություններ հայտնում է, զոմբիացված հատվածը դեռ հրճվում է իր «ֆյուրերով», սակայն անկախ ամեն ինչից, պրոցեսը ոչ միայն ընթացքի մեջ է, այլ նաև թափ է հավաքում։ Ռուսաստանցի նշանավոր փորձագետ Ստանիսլավ Տարասովն իր հերթական վերլուծական հոդվածում, հրապարակված «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում, անդրադառնում է հենց այն «ինչ որ բանին», որի մասին խոսեցինք սկզբում. «Վերջին բուռն զարգացումները Հայաստանում, որոնք համընկան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին տարեդարձի հետ, ցույց տվեցին հետևյալ քաղաքական իրողությունները»,- գրում է Տարասովը՝ ներկայացնելով վերջին շաբաթների հայաստանյան զարգացումների՝ իր գնահատականն ու տեսակետները։

Անդրադառնալով մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի մասով արված աղմկոտ հայտարարությանը, նա նկատում է, որ չգիտես ինչու՝ Երևանում իշխանությունները մոռացել էին, որ բոլորովին վերջերս Գերմանիայում իրենց պատվիրակությունը խրոխտ կերպով զեկուցում էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան իշխանական համակարգից կարողացել են արմատախիլ անել «թավշյա հեղափոխությունից» հետո՝ նաև շնորհիվ դատական համակարգի առկայության, առանց որի՝ նման «դարակազմիկ» հաջողության հասնելը պարզապես անհնարին էր։ Բնական հարց է հնչում, թե ինչո՞ւ անցնող մեկ տարվա ընթացքում Փաշինյանը չսկսեց իր դատական բարեփոխումները, նույնիսկ ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի մասնագետներին հրավիրելով, այլ այդ մասին հիշեց միայն այն բանից հետո, երբ ազատ արձակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Տարասովն ուղիղ տեքստով գրում է, որ այս քայլից հետո Փաշինյանը որոշեց գրոհ ձեռնարկել Հայաստանի դատական համակարգի վրա՝ խախտելով Սահմանադրության ու այլ օրենքների սահմանած նորմերը՝ կոչ անելով պաշարել դատարանները։

Փորձագետը գտնում է, որ քայլը կարելի է գնահատել կամ որպես իշխանության երրորդ ճյուղի պարալիզացման փորձ, որը կարող է իր հերթին որակվել որպես պետության քայքայման գործընթացի ինչ-որ հանգրվան, կամ էլ իշխանության մոնոպոլիզացում և դեմոկրատական դիկտատուրայի հաստատում։

Ռուսական լրատվամիջոցի համար չափազանց տարօրինակ է այն փաստը, որ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը, ունենալով նաև վճռական մեծամասնություն միապալատ պառլամենտում, որոշում է կայացնում ոչ թե գործող ընթացակարգերը պահպանելով բարեփոխումներ անցկացնել, այլ դիմել իր հենարան՝ կողմնակից զանգվածներին ու բողոքի ցույցերով հասնել ինչ-որ բանի։

Շարունակելով Ստանիսլավ Տարասովի դիտարկումները, մենք էլ փորձենք արձանագրել, որ այն, ինչ տեղի ունեցավ այս շաբաթների ընթացքում, էականորեն հարվածեց Հայաստանի միջազգային հեղինակությանը, և դրա հետևանքները դեռ զգալու ենք բավական երկար։ Առաջին ծիծեռնակը, թերևս, ամերիկացի մասնագետի գործուղումն էր Հայաստան, ով աշխատելով երրորդ աշխարհի երկրներում՝ եկել է մեզ սովորեցնելու, թե ինչպես պետք է արդարադատություն իրականացնենք։

Փաշինյանի քայլերին տրված՝ ԱՄՆ և ԵՄ ցնծալից ծափողջունային գնահատականներից հետո սա պարզապես պետք է գնահատել որպես միջազգային սարկազմ՝ ուղղված Երևանին։

NEWSPRESS.am