97 տարեկան հասակում մահացել է Human Rights Watch ընկերության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch ընկերության հիմնադիր Ռոբերտ Բերշտեյնը մահացել է 97 տարեկանում: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից։
1978 թվականին նա հիմնել է իր առաջին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը, այնուհետև հիմք դրել ևս մի քանի նման կազմակերպությունների: 1988 թվականին նրա հիմնած կազմակերպությունները միավորվել են մեկ՝ Human Rights Watch կազմակերպության անվան շուրջ:
Բերնշտեյնն այն ղեկավարել է մինչ 1998 թվականը, այնուհետև անցել թոշակի: Կյանքի վերջին տարիներին նա դասավանդում էր ԱՄՆ-ի մի քանի բարձրագույն հաստատություններում: