Նախկին դատախազը չպատասխանեց Մարտի 1-ի հետ կապված հարցադրմանը և արագ հեռացավ (տեսանյութ)
Մայիսի 28-ի կապակցությամբ Ապարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով բոլորին շնորհավորեց տոնի կապակցությամբ: Նա իր ելույթում նշեց, որ այդ պահին իրենց ոտքերի տակ գտնվող յուրաքանչյուր ծիլի վրա արյուն է թափվել:
«Երբեք մի մոռացեք, որ այդ ծիլերը վեր են բարձրացել հենց այստեղ՝ ձեր ոտքերի տակ թափված արյան շնորհիվ: Պահեք, պահպանեք, խնամեք այդ ծիլերը, որովհետև եթե դրանք չորանան, կչորանան հերոսների անունները»,- ասաց նա:
Միջոցառման ընթացքում լրագրողները փորձեցին տեղեկանալ նախկին դատախազից, թե արդյոք իրեն չե՞ն կանչել հարցաքննության՝ կապված մարտի-1-ի դեպքերի հետ, ինչին Աղվան Հովսեփյանը չարձագանքեց և արագ հեռացավ: