Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Հայ ժողովուրդն ապացուցում է, որ ամեն ինչ կորած չէ. Սեյրան Օհանյանի ուղերձը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

«Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Մայիսյան հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը, հաղթանակ, որ իրական հպարտությամբ է համակում յուրաքանչյուր հայի, միևնույն ժամանակ հարստացնում համաշխարհային ռազմարվեստի պատմությունը ևս մեկ փայլուն օրինակով, երբ ճակատամարտի ելքը որոշում է ոչ թե հակառակորդի թվաքանակի և սպառազինության առավելությունը, այլ ցեղասպանությունից փրկված, պատմական սրբազան հայրենիքը կորցրած, աշխարհասփյուռ դարձած մի փոքրիկ, բայց ազնվական ժողովրդի վճռական կամքը։

․․․1918 թվականի մայիսին թուրքական կանոնավոր զորամիավորումները մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ համայն հայության, Հայաստանի սիրտը: Այլևս ճանապարհ և տեղ չկար նահանջելու. վճռվելու էր Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։

Եվ համազգային համախմբում է սկսվում։ Հայ շինականն ու արհեստավորը, արվեստագետն ու մտավորականը, գիտնականն ու հոգևորականը, ամբողջ հայ ժողովուրդը՝ ծեր ու մանուկ, համախմբվում է քաղաքական, հոգևոր վերնախավի շուրջ և մարտերում թրծված հայ սպայակազմի գլխավորությամբ, որոնց մեծ մասը ռազմական հիմնավոր կրթություն էր ստացել Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում, այնուհետև թեև ոչ եռագույն դրոշի ներքո, բայց անցել Առաջին աշխարհամարտի հորձանուտով և ռազմական գիտության իմացությամբ ամրապնդված զորավարական տաղանդն և փորձ ուներ, կուռ կամքով և այլևս ոչ մի քայլ չնահանջելու վճռականությամբ դուրս է գալիս անձնուրաց մարտի․․․ Սարդարապատում, Բաշ-Ապարանում հայերը կանգնեցնում են թշնամուն՝ ոչ միայն ապրելու, ազատ լինելու իրենց իրավունքը պաշտպանելով և կերտելով իրենց պետականության նորօրյա փառքն ու վեհությունը, այլև մասամբ ձախողում պանթուրքական ծրագրերը Անդրկովկասյան ճակատում։

Հայ ժողովուրդն ապացուցում է, որ ամեն ինչ կորած չէ, եթե նույնիսկ մարդկային բոլոր գրված և չգրված օրենքներով հաղթելու հնարավորություններ չկան․ ամեն ինչ կորած է, երբ ոգի՛ն է հրաժարվում պայքարելուց։

Ի փառս հայ զորականի՝ պատմաբանները վկայում են, որ եթե չլինեին Հայկական բանակային կորպուսը և հայ զորականի անվրեպ փորձը, հայ աշխարհազորայինները (որքան էլ անմնացորդ լինեին նրանց նվիրումը և գիտակից նահատակության վճռականությունը) առանց ռազմավարական հմտությունների չէին կարող դիմակայել թուրքական կանոնավոր բանակին և չէին հաղթի ո՛չ Սարդարապատում, ո՛չ էլ դրան հաջորդող ճակատամարտերում։ Սարդարապատի հերոսամարտի օրերին ճակատը և թիկունքը միաձույլ ամբողջություն էին, հայ ժողովուրդը լիովին զորավիգ էր իր բանակին, և այդ միասնությունը, ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր, մեզ ավելի զորեղ է դարձնում։

Ուստի այսօր, ի սրտե շնորհավորելով մեր ժողովրդին Մայիսյան փառահեղ հաղթանակների և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ, ուզում եմ առաջնահերթորեն իմ խորին երախտագիտությունը հայտնել Ազգային բանակի հրամանատարների, զինվորների, ազատամարտիկների, երկրապահների, սահմանին ապրող շինականների այն սերունդներին, որոնք կանգնած են մեր նորօրյա հաղթանակների ակունքերում։ Նրանք այսօր էլ, բոլորից աննկատ, լուռ և արժանապատվորեն, իրենց ծառայությունն են իրականացնում՝ ապահովելով պետական-ազգային շահերի պաշտպանությունը, նպաստելով միջազգային ասպարեզում Հայաստանի դերի, հեղինակության ամրապնդմանը։ Եվ աշխարհաքաղաքական բարդ, արյունալի վերաձևումների մեջ հաղթանակած պետություն ունենալու մեծագույն հպարտություն են պարգևում երիտասարդ սերունդներին։

Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա, և յուրաքանչյուրիս ազգանվեր, անբասիր գործունեությամբ ապագան մեր հայրենիքի համար նշանավորվի նոր հաղթանակներով»,-գրել է Սեյրան Օհանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: