Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Ինչպիսի՞ տրանսպորտով կերթեւեկենք հաջորդ տարվանից

Հայաստանի տրանսպորտային ցանցում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Խոսքն, ի դեպ, վերաբերում է ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիներին: Երկու դեպքում էլ հարցը քննարկման, տեղեկատվության հավաքագրման փուլում է: Ինչպիսի՞ տրանսպորտ կունենանք եւ ե՞րբ… Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հերթական մասնագիտական հանդիպում – քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրների թեմայով է եղել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում տրանսպորտի հիմնախնդիրներին վերաբերող մասնագիտական քննարկումը ավելի քան երկու ժամ է տեւում: Ավարտից հետո էլ մասնակիցները չեն շտապում հեռանալ: Քննարկմանը շահագրգիռ բոլոր կողմերն են հրավիրված, թեման էլ խիստ արդիական է, խոսելու շատ բան ունեն:

Սկզբում Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանն է ներկայացնում հանրապետական տրանսպորտային նոր ցանցի նախագիծը:

«IT ընկերությունների հետ համագործակցության արդյունքում մշակվել է ժամանակակից նոր լուծումներով երթուղային համակարգ, որտեղ հաշվի են առնված բոլոր նրբությունները: Կներդրվի տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ: Պարտադիր կլինի նաեւ տեղորոշման սարքերի առկայությունը՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե որ մեքենան երբ է շարժվում, որտեղի՞ց եւ ի՞նչ արագությամբ»,- նշում է նա:

Հանրապետական տրանսպորտային նոր ցանցով մինիմումի կհասցվի համայնքները մայրաքաղաքին կապող գծերը: Բնակիչները փոքր տրանսպորտային միջոցներով կուղեւորվեն շրջկենտրոն, այնուհետեւ ավելի մեծ ու հարմարավետ փոխադրամիջոցով կհասնեն մայրաքաղաք:

Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նման մոտեցումը լիովին ճիշտ է համարում: Այսպիսով ամեն բան կենտրոնացած չի լինի մայրաքաղաքում: Կաշխուժանա կյանքը շրջկենտրոններում եւ ավելի համակարգված կլինեն ուղեփոխադրումները:

«Երեւան քաղաքը պետք է կապվի քաղաքների հետ, գյուղից Երեւան կանոնավոր երթուղի չպետք է լինի: Տուրիստական տեսանկյունից էլ եթե նայենք այդպես ճիշտ կլինի: Զբոսաշրջիկը այսօր հնարավորություն չունի երկու իրար կողք գտնվող քաղաքներ այցելել կանոնավոր ուղեփոխադրումների միջոցով, պետք է գա Երեւան, նորից գնա հետ»,- նկատում է նա:

Հարցին հակառակ կողմից է մոտենում նախաձեռնության անդամ Ներսես Բարսամյանը:
«Այդ դեպքում ուղեւորը ստիպված կլինի մի քանի անգամ վճարել, արդյո՞ք մայրաքաղաք հասնելը խնդիր չի դառնա մարդկանց համար»,- մտահոգություն է հայտնում նա:

«Եւ արդյոք մարդիկ հնարավորություն կունենան իրենց հարմար կանգառից նստել ավտոբուս, թե ստիպված կլինեն ամեն անգամ հավելյալ ծախս անել, ժամանակ վատնել եւ հասնել շրջկենտրոն»,- ավելացնում է նախաձեռնության անդամ Վարդգես Պապյանը:

Արմեն Կարապետյանը վստահեցնում է, տրանսպորտային միասնական նոր համակարգում բոլոր նրբությունները հաշվի առնված կլինեն եւ մայրաքաղաք հասնելը ավելի ծախսատար չի լինի քան այսօր, մարդիկ նույն գնով մի քանի տոմս կգնեն: Տոմսերն, ի դեպ, հնարավոր կլինի գնել եւ առցանց տարբերակով, եւ առձեռն: Տարբեր մարզերից եկող ավտոբուսները կկայանեն մայրաքաղաքի երեք ավտոկայններից մեկում եւ սերտորեն փոխկապակցված կլինեն ներքաղաքային տրանսպորտային ցանցի հետ:

<<Երեւանի ներքաղաքային տրանսպորտային ցանցը նույնպես հիմնովին կփոխվի: Աշխատանքային խումբը արդեն իսկ ներկայացրել է ծրագիրը եւ սկսվել են քննարկումները: Շատ վատ ժառանգություն ունենք՝ մինչեւ 70 տոկոս կրկնվող գծեր, ցածր էֆեկտիվություն, մաշված շարժակազմ եւ այլն…Նոր նախագծով ջանալու ենք բացառել դա: Ամեն ինչ արված է՝ ներքաղաքային տրանսպորտային նոր համակարգը ավելի էֆեկտիվ ու օպտիմալ դարձնելու համար»,- նշում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի դարձնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

ՋՋ ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանը առաջարկում է եւ ներքաղաքային, եւ միջքաղաքային տրանսպորտային ցանցը նախագծելիս չմոռանալ նաեւ տաքսիների լիցենզավորման խնդրի մասին:

«Քանի դեռ տաքսու լիցենզավորման համակարգը Հայաստանում ներդրված չէ, ոչ քաղաքային ցանցն է նորմալ գործելու, ոչ էլ միջքաղաքայինը: Պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի ու լիցենզավորի դաշտը: Պատճառ են բերում սոցիալական վիճակը, բայց մի օր պարտադիր պետք է կայացվի այդ որոշումը: Եթե 20 000 հոգի պետք է բողոքի ուրեմն նրանց բոլորին պետք է բացատրել, թե ինչո՞ւ է դա պետք: Եթե այդ հարցը չլուծվի, ապա էլի մարդիկ զանգելու են իրենց ծանոթ տաքսու վարորդին , էժան վճարելու, որպեսզի նա իրենց տանի իր ուզած տեղը, չեն գնալու –հասնեն հյուսիսային ավտոկայան, որ գնան մարզ»,- կարեւորում է նա:

Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը համաձայն է: Նրա կարծիքով պետք է հստակ գնային սանդղակ սահմանավի կանոնավոր երթուղու եւ տաքսի ծառայության համար: Նա ով նախընտրում է հարմարավետ ուղեւորությունը պետք է պատրաստ լինի ավելին վճարել, հակառակ դեպքում առաջանում է անհավասար մրցակցություն, որի պայմաններում կանոնավոր երթուղին չի կարող աշխատել:

«Բոլոր զարգացած երկրներում է այդպես: Եթե ավտոբուսը արժե 18 ցենտ, տաքսին պետք է արժենա, օրինակ, երեք եվրո: Այն մարդիկ, որ պատրաստ չեն տաքսու համար վճարել, մեղավոր չեն, որ մի քանի տարի անց հնարավորություն չեն ունենալու կանոնավոր երթուղուց օգտվելու: Պետք է մշակել օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի ուղեփոխադրումների սակագնային սանդղակը: Միջքաղաքային տաքսու համար սահմանվի որոշակի գին, կանոնավոր երթուղու համար՝ մեկ այլ գին: Մենք հաշվարկել ենք եւ հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել արժեքները»,- ասում է նա:
Քննարկումը ամփոփում է բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության նախագահ Գեւորգ Թադեւոսյանը :

«Տրանսպորտի թեման այնքան կարեւոր է, որ վերջին համապետական եւ տեղական ընտրությունների ժամանակ նախընտրական ծրագրերի մեջ է եղել եւ հույս ունեմ, որ վերջապես կնախանշվի ժամկետը, երբ մենք կունենանք մեզ արժանի տրանսպորտ: Ցանկացած նախագծի մեջ կարեւոր է մի բան ֆիքսել, երբեք չպետք է քանդել նախագծերը, որոնք արդեն կան: Վստահ եմ, որ գործը առաջ կգնա, եթե կադրը իր տեղում է, իսկ այս դեպքում կադրը մարդ չէ, այլ կատարված գործ է, տվյալ դեպքում՝ ի դեմս բրենդների, որ այսօր կան ու փորձում են տարածվել»,- եզրափակում է նա: