Երևանի ֆուտբոլային մրցաշարում հաղթեց Բրյանսկի լրագրողների թիմը (ֆոտո)
2019թ․ մայիսի 25-ին Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կայացել է Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը, որին մասնակցել են 6 թիմեր՝ Հայաստան (Երևան), Ռուսաստան (Մոսկվա), Լիտվա, Վրաստան, Ռուսաստան-2 (Բրյանսկ) և Հայաստան-2 (Գյումրի)։ Երևանյան մրցաշարին առաջին անգամ մասնակցեց Մոսկվայի թիմը, որի կազմում հանդես էին գալիս հայտնի մարզական հեռուստամեկնաբաններ՝ մեր հայրենակից Նոբել Առուստամյանի գլխավորությամբ։
Մրցաշարն ավարտվեց Բրյանսկի թիմի վստահ հաղթանակով, որը հաղթեց բոլոր 5 խաղերում։ 2-րդ տեղը գրավեց Լիտվայի թիմը, Երևանի լրագրողները կրկին երրորդն էին։
Միջոցառման կազմակերպիչն էր Հայկական Օն-լայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան:
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Յուրի Դմիտրիենկոն Բրյանսկից, լավագույն դարպասապահ՝ Տաուտվիդաս Վինցևիչուսը Լիտվայից, լավագույն խաղացողի մրցանակը հանձնվեց ծանր վնասվածք ստացած Վլադիմիր Հովհաննիսյանին Հայաստանի հավաքականից։