Ինչու են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին, Արցախից տեղափոխել Երևան
Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, Արցախից տեղափոխել են Երևան, իսկ ավելի կոնկրետ՝ Սովետաշեն։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել էին մեկնաբանություն ստանալ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս արձագանքել էր, թե նախարարությունից մեկնաբանություն կլինի:
Ավելի ուշ, Արծրուն Հովհաննիսյանն, անդրառանալով Աշոտ Փաշինյանի Սովետաշենում գտնվելու լուրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։