«Մեզ անհնար է կանգնեցնել». ԱԺ լսումներին զուգահեռ՝ բողոքի ակցիա ԱԺ բակում (տեսանյութ)
Մինչ Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով, խորհրդարանի բակում ընթանում է բողոքի ակցիա:
Նարեկ Մալյանը մի խումբ ակտիվիստների հետ պահանջում է թույլ տալ իրենց ներս մտնել, սակայն նրանց արգելում են:
Մալյանը նկատում է, որ չպետք է թույլ տալ, որ Անցումային արդարադատության մասին իր կարծիքն ու առաջարկները ներկայացնի մի անձ, որը սերտ կապեր ունի Բաց հասարակության հիմնադրամի և դրա հիմնադիր Ջորջ Սորոսի հետ:
«Մեզ արգելում են մտնել ԱԺ տարածք: Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին որոշում է կայացրել սահմանափակել քաղաքացիների մուտքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում