Միրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Պեկինը Երևանով հետաքրքրված է, բայց դեռ սպասում է

Հայ-չինական հարաբերություններն ունեն դարերի, չասելու համար՝ հազարամյակների պատմություն։ Հայկական միջնադարյան պատմագրության մեջ նման բազմաթիվ վկայություններ կան։ Ըստ պատմական տարածված վարկածներից մեկի՝ Մամիկոնյաններն ունեն չինական ծագում։ Հայերենում հայտնի «չնաշխարհիկ» ածականն էլ, որ նշանակում է անզգուգական, արտակարգ կերպով գեղեցիկ, ստուգաբանական տարբերակներից մեկում մեկնաբանվում է որպես չին աշխարհից ծագած։

Այսուամենայնիվ, ժամանակակից փուլում, թեև հարաբերությունները բավական դրական են, սակայն մեծ հաշվով՝ այն պոտենցիալը, որ կա երկկողմ հարաբերություններում, մեծ մասամբ մնում է չյուրացված։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան կատարած վերջին այցը կարելի է համարել, ընդհանուր առմամբ, դրական հունի մեջ ճանաչողական այց, և ոչ ավելին։

«Բադային հյուրասիրության» ու հյուրընկալության ցնցող մանրամասները մի կողմ դրած, զուտ գործնական իմաստով, մեծ բան այս ուղղությամբ չի փոխվել։ Փաշինյանն էլ առանձնապես չի մանրամասնել թե կոնկրետ ինչ ներդրումային ծրագրեր է քննարկել ու ում հետ։ Հայտնի է միայն, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը այլ հարցերի հետ մեկտեղ խոսել է նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու մասին։

Վեցհազարամյա պետականության պատմություն ունեցող Պեկինի առաջնորդի հայտարարությունները կարելի է համարել ստանդարտ, նույնիսկ՝ արարողակարգային։ Թե ինչ շահագրգռություն պետք է ունենա Պեկինը, որպեսզի աջակցի Հայաստանի տնտեսական զարգացմանն ու Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը, անհասկանալի է։ Եթե խոսքը համատեղ բիզնեսի կամ Հայաստանում բիզնես ներդրումների մասին է, ապա Պեկինը լավ է հասկանում, որ Երևան ասելիս, մեծ հաշվով պետք է նկատի ունենա Մոսկվան, բայց և չպետք է մոռանա, որ Երևանը բավական մեկուսացված վիճակում է, կապված չլուծված Ղարաբաղյան հակամարտության ու Թուրքիայի հետ փակ սահմանների ահետ, իսկ իրանական սահմանն էլ այնքան էլ հուսալի չէ, քանի որ Իրանի գեոքաղաքական վիճակն է բավական ոչ միանշանակ ընկալելի բիզնեսի համար՝ հաշվի առնելով ամերիկա-իրանական լարվածությունը։

Պեկինը նման հայտարարություններ, իհարկե, արել է նաև դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, սակայն զգուշավոր, համբերատար ու դիվանագետ չինացիները խոսել են, խոսել, բայց սայլը տեղից չեն շարժել։ Իհարկե, մեր ռեգիոնի հանդեպ Չինաստանն ունի իր հետաքրքրությունները, սակայն այս դեպքում խոսքը ԲԹԿ երկաթուղու հետ է կապված, որից Հայաստանը, մեղմ ասած, մեկուսացված է։ Միակ հույսը, թերևս, «Մեկ գոտի, մեկ ճանապարհն է», որից Հայաստանը կարող է օգտվել իհարկե, սակայն դրա համար դեռ ժամանակ է պետք։ Հայաստանին, ընդհակառակը, պետք են արագ արդյունքներ։ Սակայն չինական դիվանագիտությունը իր գործելաոճն ունի ու չպետք է ակնկալել, որ Փաշինյանի այցից հետո Պեկինում կբացեն քսակներն ու միլիարդներ շաղ կտան Հայաստանում, հատկապես, որ առևտրային խնդիրների առաջ կանգած համաշարհային տնտեսության լոկոմոտիվը հիմա ավելի զգույշ է բացում իր քսակը։

NEWSPRESS.am