Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Արցախի գլխին վտանգ է կախված․ զգուշացում՝ ճաքեր տալու մասին

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականի արտահերթ ընտրություններից առաջ հպարտորեն հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն իրականության զգացողությունը չկորցրած հասարակության հատվածի համար պարզ է, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը միայն Ռոբերտ Քոչարյանին նստեցնելով չէ․ դեռ պետք է պարզվեն 10 սպանությունների հեղինակների ինքնությունն, ու մարդիկ մարդ սպանելու համար կրեն համապատասխան պատիժ։

Այս օրերին ընդամենը քննվում է Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը․ սա, կարելի է ասել, շատ փոքր նյուանս է այս տասնամյա վաղեմության գործում, բայց կարողացել է խաղաքարտերը խառնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում։

Արցախի ներկա և նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ իրենց մարտական ընկերոջը նեղության մեջ չթողնելու քայլը հայաստանյան իշխանության կողմից արժանացել է շատ լուրջ հակազդեցության՝ խորացնելով լևոնտերպետրոսյանական՝ արցախցի և հայաստանցի ջրբաժանը։

Այս ջրբաժանն արդեն անզեն աչքով է նկատելի դարձել, ինչի գիտակցումով էլ Արցախում գործող մի շարք քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել։

Ըստ այդ քաղաքական ուժերի՝ վերջին օրերին Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով:

«Եվ վերջ, հարգելի իշխանավորներ, անկախ ձեր անձնական ամբիցիաներից, գրաված դիրքից, թե բարձրագույն կոչումներից, սա Հայաստան է և վերջ:
Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր անխոհեմ քայլ, ինչը վնաս է հասցնում մեր միասնականությանը, դատապարտում ենք Մայր Հայրենիքում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում, դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ:

Խորապես ափսոսում ենք, որ և Հայաստանում, և Արցախում քաղաքական որոշ գործիչներ այդպես էլ մնացին ինքնահաստատման փուլում»:

Բնականաբար, հայտարարություն անողները մնացել են կոռեկտության սահմանում՝ զերծ մնալով առավել կոշտ ձևակերպումներից:

Իհարկե, նրանք բացեիբաց չէին կարող անուններ տալ, այդ կոռեկտությունը պահանջում էր նաև հորդորել հեղափոխության առաջնորդի հանդեպ հեգնանք չտարածել, բայց եթե նույն հեղափոխականների կողմից հայաստանցի և արցախցի ջրբաժանը շարունակվի և խորանա, այդ պարագայում արդեն տեսանելի կլինեն ճաքեր, իսկ այդժամ նույն հայտարարություն անողները ստիպված կլինեն իրերը կոչել իրենց անուններով։

Այս հայտարարությունն ընդամենն Արցախի գլխին ներքին լարվածության և հակաքարոզչության, Արցախը հեղափոխության օջախ դարձնելու սպառնալիքի արդյունքում մի մեծ վտանգի մասին ազդանշան է, որը պետք է ընկալի այս ճաշն եփող «թավշյա» իշխանությունը՝ գիտակցումով, որ եթե Արցախում ճաքեր սկսվեն, նախքան ինքն այնտեղ հեղափոխություն կանի, այդ ճաք տված ներքաղաքական իրավիճակից կօգտվի Արդրբեջանը։

Ի դեպ, ներքաղաքական լարված իրավիճակներն օգուտ սահմանների առաջ տալու օգտագործելու մասին երեկ խոսեց նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա դատարանին հիշեցրեց, որ Արցախն Ադրբեջանի երեք շրջան կարողացել է գրավել բացառապես այն բանի շնորհիվ, որ կարողացել է արագ կողմնորոշվել Ադրբեջանում տիրող ներքաղաքական խժդժություններից։

NEWSPRESS.am