Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Նախագահի աշխատակազմի հայտարարությունը` հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի մասին

Հաշվի առնելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շուրջ վերջերս տեղ գտած քննարկումները՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հարկ է համարում նշել, որ Հանրապետության նախագահի դիմումով նպատակ է հետապնդվել Սահմանադրությամբ ամրագրված որոշ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու և հստակեցնելու: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ լուծում տվեց նշված խնդիրներին՝ այդ թվում հստակ մեկնաբանելով մի շարք սահմանադրական նորմեր, որոնք այլևս իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են հանդիսանում:

Սահմանադրական դատարանի կողմից Հանրապետության նախագահի դիմումի քննության և որոշումն ընդունելու համար պահանջվել է ավելի քան 5 ամիս, որի արդյունքում սույն թվականի ապրիլի 19-ին կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում (26 էջ)՝ հատուկ կարծիքով:

1. Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի առաջին կետով, մասնավորապես, արձանագրվել են Օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում առաջացող վարչապետի ընտրության ողջամիտ ժամկետների պահպանման պրակտիկ և իրավական-կառուցակարգային ռիսկերը:

Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի դիմումի 1-ին կետում տեղ գտած դիտարկմանն անդրադառնալով՝ Սահմանադրական դատարանն՝ իր 2019թ. ապրիլի 19- ի ՍԴՈ - 1454 որոշման իրավական դիրքորոշման մեջ մասնավորապես նշել է. «...Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, թեև վարչապետի ընտրության հարցի առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով նաև օբյեկտիվ պատճառները, կարող է տարբեր կանոնակարգումներ ամրագրել, սակայն այդ կանոնակարգումները չեն կարող անսպառ ձգձգել վարչապետի ընտրությունը: Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է վարչապետի առաջին ընտրության և վարչապետի նոր ընտրության գործընթացների ողջամիտ առավելագույն վերջնաժամկետներ սահմանել: եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չի ապահովվում նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դեպքերում՝ արտակարգ իրավիճակներում, Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտելու միջոցով, ապա այդ իրավիճակը չի կարող անորոշ ժամկետով պահպանվել, քանի որ դա կնշանակի անորոշ ժամկետով չունենալ վարչապետ, որն էլ, իր հերթին, կհանգեցնի սահմանադրական մի շարք այլ պահանջների չկատարման»:

2. Հանրապետության նախագահի վերոնշյալ դիմումով բարձրացվում էր հետևյալ կետերի վերաբերյալ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

ա) մասնավորապես, օրենքի նախագծի Հանրապետության նախագահի դիմումով վիճարկվող դրույթում օգտագործված էր հետևյալ արտահայտությունը՝

«...պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով...», որն էլ առաջացրեց տվյալ եզրույթի իրավական բովանդակության որոշակիության հարցը: Այդ խնդիրը, որպես վիճելի իրավական հարց, դարձել էր բազմաթիվ իրավաբանների քննարկումների առարկա:

Հանրապետության նախագահի կողմից բարձրացված այս հարցի վերաբերյալ նույնիսկ արձանագրվել է Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ կարծիք: Հատուկ կարծիքով, մասնավորապես, արձանագրվում է, որ Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու համար:

բ) «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի այդ պահին գործող խմբագրության մեջ առկա էր և առաջարկվող փոփոխություններում էլ նույնությամբ արտացոլված և վերահաստատված էր առերևույթ կարևոր իրավական բաց, որի վերաբերյալ վերջնական՝ համապարտադիր մեկնաբանում կարող էր տալ բացառապես Սահմանադրական դատարանը: Ուստի Հանրապետության նախագահի դիմումի վերջին կետով բարձրացված հարցի նպատակն էր վիճարկվող դրույթի սահմանադրական բովանդակության բացահայտումն ու Սահմանադրությանը համապատասխանության ստուգումը: Օրենսդրական բացի սահմանադրականության հարցի քննարկման և իրավունքի բացի հաղթահարման առումով Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտված դիրքորոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա հանդիսանալ այն դեպքերում, «երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»:

Մինչդեռ վերոնշյալ խնդրով Սահմանադրությամբ ու օրենքներով, ներառյալ օրենքի փոփոխություններով, որևէ պրակտիկ լուծում առերևույթ նախատեսված չէր այն մասով, թե Ազգային ժողովի հատուկ նիստի չկայացած համարվելու պարագայում ինչպես է հնարավոր վարչապետի առաջին ընտրության հարցն ավարտել քվեարկությամբ, որն էլ իր հերթին, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առերևույթ պարտադիր նախապայման է երկրորդ փուլով ընտրություն իրականացնելու համար: Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը մեկնաբանել է 149-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ հստակեցնելով դրա իրավական բովանդակությունն, ու այդ մեկնաբանությունն այժմ հանդիսանում է իրավական համակարգի բաղկացուցիչ մասը:

Ցանկանում ենք շեշտել նաև, որ նախագահական նստավայրի դռները բաց են յուրաքանչյուր անձի համար, ով ունի դժգոհություններ, դիտարկումներ կամ առաջարկներ Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորություն­ների իրականացման վերաբերյալ, և Հանրապետության նախագահը միշտ պատրաստ է լսել բոլորի կարծիքները:

Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչություն