Տանտիրոջը խոհանոցում կախված են գտել
Մայիսի 16-ին, ժամը 18:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Մ.Հ.-ի (ծնված 1951 թ.) կախված դին: