Կանխվել է ահաբեկիչների ներխուժման հերթական փորձը
Լիբանանի բանակը կանխել է լեռնային շրջաններից ահաբեկիչների ներխուժման հերթական փորձը: Այդ մասին հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Լիբանանի զինված ուժերի հրետանին ճշգրիտ հարվածներ է հասցրել Բաս Բաալբեքի շրջանում ահաբեկիչների կուտակման վայրերին՝ կանխելով նրանց ներխուժումը: