Ես պնդում եմ, որ այս գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ. Արամ Օրբելյան (տեսանյութ)
Կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Այդ մասին այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինելու-չլինելու հարցի քննարկման ժամանակ ասաց նրա փաստաբան Արամ Օրբելյանը:
«Ես պնդում եմ, որ պարոն Քոչարյանը սույն գործի շրջանակներում, առկա փաստաթղթերի շրջանակներում չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ»,- նշեց պաշտպանը:
Ըստ Օրբելյանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը չի կարող կիրառվել և տվեց բացատրություններ՝ իր ասածի վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում