Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Արդյո՞ք Նոր Հայաստանում պաշտոնյայի անսկզբունք տեսակն ենք խրախուսում. Անի Սամսոնյան

Վերջերս Էդմոն Մարուքյանը հրապարակային հարց էր բարձրացրել այն մասին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, որից հետո նա տրորել է այն։ Հետո այդ մարդը նշանակվել է պաշտոնի՝ որպես մարզպետ։ Արդյոք իշխանությունը տեղյակ էր այդ մարդու կողմնորոշման և նրա՝ այլ երկրի, այն է ՀՀ ռազմավարական գործընկեր պետության դրոշը ոտնատակ տալու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, որը իր գրառումը վերնագրել է «Բուն հարցից ճողոպրելու նուրբ արվեստը»: 

«Ինչպես բազմիցս, այս դեպքում ևս իշխանությունից՝ մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից արձագանքը լինում է ոչ ըստ էության՝ անձնական բնորոշումներով ու զրպարտությամբ։

Նախ, այն որ Արագածոտնի ներկայիս մարզպետը ՌԴ դրոշը տրորել է, դա նորություն չէ և դրա ապացույցներով ողողված է մեդիան։

Երկրորդ հարցադրումը ենթադրում է շատ պարզ պատասխան․«այո, տեղյակ էինք» և «ոչ, տեղյակ չէինք»:

Երրորդ, յուրաքանչյուրը կարող է ունենալ քաղաքական կողմնորոշում։ Այս դեպքում գործող մարզպետը ևս։ Բայց ստացվել է այնպես, որ այս մարդը քաղաքական կողմնորոշում չունի և այսօր փաստացի հետ է կանգնում, ստում է, որ ինքը նման արարք է կատարել, այն դեպքում, երբ դրա տեսագրությունները առկա են։ Արդյո՞ք Նոր Հայաստանում պաշտոնյայի անսկզբունք տեսակն ենք խրախուսում։

Նշածս երեք կետերով հանդերձ, վերադառնամ Իմքայլականներին։ Մեծամասնության հարգելի պատգամավորներ,

-Եթե կարող եք՝ ուղիղ պատասխանեք հարցին, եթե չեք կարող՝ պարապ գրառումներ մի արեք ՖԲ-ում, գործով զբաղվեք։

-Մարզպետին դուք եք նշանակել պաշտոնի, ոչ թե Էդմոն Մարուքյանը։ Հետևաբարը մեր ռազմավարական հարաբերություններին վնասը տալիս եք դուք։

Հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ապրում և աշխատում են ՌԴ-ում Ձեզանից ակնկալում են իրենց խնդիրների շուտափույթ լուծում։ Մինչդեռ դրանց չլուծման հայելային հետևանքն է Ձեր խայտառակ կադրային քաղաքակսնությունը։

Ահա այստեղ է Մարուքյանի անհանգստությունը, որ այսպիսի կադրերից ազատվեք և վերջապես ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները կարողանաք պաշտպանել։

Որքանով որ հիշում եմ Դուք եք հայտարարում, որ ՌԴ հետ փայլուն հարաբերություններ ունենք, ոչ թե Մարուքյանը։

Հ․Գ Պաշտոնյայի տեղն ու դերը չհարգող, իրենց կեղտոտ բերանը աջ ու ձախ շաղ տվող մանր-մունր չինովնիկների հերթն էլ կգա»: