Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել, ապա օգտագործվում է:
Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է:
Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ:
Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց»: