Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Չբանակցելու պատճառը հայտնի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում ոչ ֆորմալ կարճ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- հանդիպման հետ կապված՝ ասել է վարչապետը:

Ավելի ուշ վարչապետի խոսնակը մանրամասներ էր հայտնել այդ հանդիպումից․
«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո', մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ»,- ասել էր Կարապետյանը։

Հարցին, թե անդրադարձ եղե՞լ է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ մտահոգությունը փոխանցվել է։

Ստացվում է՝ հերթական անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են և չեն քննարկել Արցախյան հարցը, որը հեղափոխությունից հետո հայտնվել է փակուղում։

Փաշինյանն ամեն կերպ խուսափում է Ալիևի հետ հստակ օրակարգով հանդիպումներից, սահմանային իրավիճակը վերջին շրջանում լարված է, իսկ Ալիևը Եվրամիության հետ մտածում է լուրջ ռազմավարական համագործակցություն ստորագրելու մասին և պահանջում, որ տարածքային ամբողջականության հարցով բոլոր ձևակերպումները բխեն իր շահերից։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի ղեկավարը պարտավոր էր բարձրացնել Արցախյան հարցի հետ կապված հարցադրումներ, նա չի անում դա արդեն տևական ժամանակ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նման ոչ ֆորմալ հանդիպումներն ունեն ընդամենը մեկ նպատակ՝ որքան հնարավոր է՝ հետաձգել սանձազերձվող պատերազմն Ադրբեջանի կողմից։

Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակ է շահում՝ մինչ Հայաստանը կա՛մ կպատրաստվի դիմադրել Ադրբեջանի հերթական ագրեսիային, կա՛մ կլինի նախահարձակ։

Սրանք ենթադրություններ են, որոնց պատճառը Արցախի խնդրով բանակցությունների փակ բնույթն է, թեև իշխանության գալուց առաջ հնչեցվում էին Սերժ Սարգսյանից առավել հրապարակային աշխատելու հավաստիացումներ։

Հեղափոխական մոտեցումներ՝ Փաշինյանն այս կարևորագույն և լուրջ խնդրում չի կարողանում կիրառել, այլ ընդամենը շարունակում է մինչ այս գործող ձևաչափը՝ բացառությամբ մեկ տարբերության․ նախկինում Ալիևի հետ բանակցում էին, իսկ հիմա նստում մի սեղանի շուրջ և ընդամենը զրուցում։ 

Իսկ բանակցության բացակայությունը պատերազմի սկիզբն է։

NEWSPRESS.am