ԿԳՆ աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին. խոսնակ
ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ:
Նա, մասնավորապես, գրել է.
««Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության աշխատակազմի ղեկավարը գտնվում է արձակուրդում»: