Հզոր ցիկլոն ԱՄՆ-ում. մի շարք նահանգներում արտակարգ դրություն է
ԱՄՆ-ի հարավ-արևելքին հզոր ցիկլոն է մոտեցել: Հորդառատ անձրևներ են տեղացել միանգամից մի քանի նահանգում, ինչի հետևանքով որոշ շրջաններում ավտոճանապարհները պարալիզացված են:
Մի քանի շրջաններում էլ արտակարգ դրություն է մտցվել, և տեղի բնակչությունը տարհանվում է:
Հորդառատ անձրևի հետևանքով հարյուրավոր տներ ու շինություններ են հոսանքազրկվել:
Փրկարարական աշխատանքներին միացել են նաև ազգային գվարդիայի անդամները: