Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Ճանապարհային երթևեկության ոլորտում ոչ մի բան չի փոխվել. անմխիթար ու մտահոգիչ վիճակը նույն է թե՛ իշխանափոխությունից առաջ, թե՛ հիմա. փաստաբան

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 5722 իրավախախտում՝ 358-ով ավելի, քան 2018թ. նույն ժամանակահատվածում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան Նորայր Նորիկյանը: 

Նրա գրառման մեջ նաև ասվում է.

«51 դեպքով ավելացել են ոչ մեծ ծանրության, 70 դեպքով միջին ծանության, 224-ով՝ ծանր հնացագործությունների, 13-ով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:
Գրանցվել է սպանության 12 դեպք: 2018թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է սպանության 9 դեպք:

Արձանագրվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության 166 դեպք, 95-ով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:
Արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 345 դեպք, 67 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

Արձանագրվել է 59 մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 3 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

Արձանագրվել է 69 խուլիգանության դեպք՝ 3 դեպքով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

70 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործություննեի թիվը:
Գրանցվել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունների 100 դեպք, 58 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

608 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 2470 դեպք: Արձանագրվել է ավազակության 26 դեպք, նախորդ տարվա 13 դեպքի համեմատ, գողության 2062 դեպք նախորդ տարվա 1459 դեպքի համեմատ, յուրացման 77 դեպք նախորդ տարվա 56 դեպքի համեմատ:

130 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Նախորդ տարվա 248 դեպքի համեմատ արձանագրվել է բնակարանային գողության 378 դեպք:
Շուրջ 140 դեպքով պակասել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու և անցնելու 97 դեպք նախորդ տարվա 40 դեպքի համեմատ, արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 129 դեպք, նախորդ տարվա 70 դեպքի համեմատ, արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 524 դեպք, նախորդ տարվա 778 դեպքի համեմատ:

Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ս․թ․ մայիսի 5-ին։

Հ.Գ. Հրապարակված վիճակագրական տվյալների համառոտ վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ շարունակվում է մտահոգիչ մնալ բնակարանային գողությունների թվի շարունակական աճը:

Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ինչպես նաև մահվան ելքով դեպքերի թվի դինամիկային, ապա կարելի է արձանագրել, որ իշխանափոխությունից հետո այս ոլորոտում ոչ մի բան չի փոխվել, մնացել է նույն անմխիթար վիճակը, այն դեպքում, երբ նոր իշխանությունները 13,7 մլրդ դրամ ներեցին իրավախախտ վարորդներին, բազմաթիվ վայրերից հեռացրեցին արագաչափերը, ճանապարհային ոստիկանությունը գրեթե չի «Երևում», ինչպես նախկինում:

Այս տվյալները խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք առավել խորքային խնդիրի հետ, որը թաքնված է մեր մտածողության, դրսևորվող վարքագծի և կրած արժեհամակարգի մեջ:

Մենք չունենք երթևեկության կուլտուրա, չունենք անվտանգ ճանապարհներ, չունենք անհրաժեշտ կանխարգելիչ համակարգեր, չունենք այնպիսի ոստիկանություն, որ կարող է կանխարգելել ճանապարհային իրավախախտումները և ամենակարևորը՝ չունենք այս հարցերի լուծման պատասխանները…Շա՛տ բան չունենք»: