Հայտնի է ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը
Ավարտվեց Անգլիայի պրեմիեր լիգան և տրամաբանորեն հայտնի է նաև տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Ինչպես և սպասում էին բոլորը, տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Լիվերպուլ»-ի հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։
Հոլանդացին նախորդ տարի տեղափոխվեց Կլոպի ակումբ և նրա տեղափոխվելուց հետո շատերը քննադատում էին, որ չարժեր պաշտպանի համար վճարել այդքան մեծ գումար, սակայն Դեյքն ապացուցեց, թե իրականում ինքն ինչ ֆուտբոլիստ է։
Ընդգծենք, որ մի շարք մասնագետներ նշում են, որ Դեյքը կպայքարի նաև Ոսկե գնդակի համար։